Մամուլի հաղորդագրություն. Լոնդոնում ավարտվեց Եվրոպայի երիտասարդ ընկերվարների Բյուրոյի հերթական ժողովը
12 Նոյեմբեր 2019 Սույն թվականի նոյեմբերի 8-10-ը Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում տեղի ունեցավ Եվրոպայի երիտասարդ ընկերվարների (ԵԵԸ, Young European Socialists) Բյուրոյի հերթական ժողովը, որին մասնակցում էին ավելի քան 30 երիտասարդական ընկերվարական կազմակերպություններ Եվրոպայի տարբեր երկրներից: ՀՅԴ Երիտասարդական միությունը ներկայացնում էր Հակոբ Գրիգորյանը Լոնդոնից:
Ժողովը քննեց տարբեր երկրների ներքաղաքական կյանքում տեղի ունեցող կարևորագույն գործընթացները, անդրադարձավ ԵԵԸ-ի կազմակերպչական հարցերի և առաջիկա երկամյա ծրագրերին: Երիտասարդ ընկերվարականներն անդրադարձան ամենամյա ընկերվար ամառային ճամբարի և սեմինարների թեմաներին՝ սոցիալական արդարություն, պայքար ծայրահեղ աջակողմյան գաղափարների դեմ, կանանց իրավունքներ և դաստիարակչական մոտեցումներ և այլն:
Քննարկումներ եղան Լիբանանի ներկա քաղաքական իրավիճակի և այդ հարցում Եվրամիության դերակատարության, ինչպես նաև շրջակա միջավայրի փոփոխությունների, կանանց իրավունքների, պարտադիր պատվաստումների և այլ հարցերի շուրջ:
Հանդիպումներ տեղի ունեցան աշխատավորական կուսակցության տեղական ներկայացուցիչների և ընտրություններին մասնակցող աշխատավորական կուսակցության թեկնածուների հետ:
Եվրոպայի երիտասարդ ընկերվարների հերթական հավաքն ավարտվեց ճաշով՝ Լոնդոնի Լամբեթ շրջանի քաղաքապետ Իբրահիմ Դոգուսի հետ:
Հիշեցնենք, որ ՀՅԴ Երիտասարդականը անդամկացում է ԵԵԸ-ին 2015 թվականի ապրիլից, որպես լիիրավ անդամ: