Զբաղվածության ոլորտ. ձախողումներին ավելանում են կոռուպցիոն ռիսկերը
15 Նոյեմբեր 2019 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկով կառավարությունը փոփոխեց «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր (հղումը՝ e-gov.am, 2019 թվականի նոյեմբերի 14-ի կառավարության նիստի օրակարգի 39-րդ հարց):Վերջին մեկ տարվա ընթացքում ոլորտում իրականացվող փոփոխություններին բազմիցս ենք անդրադարձել: Հիմնական նպատակը նորից նույնն է՝ ամեն գնով ապահովել պետական ծրագրերի կատարողականը: Այս անգամ էլ ծրագրերի ինքնանպատակ կատարումն ապահովելու համար վերացվում են կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման և ծախսարդյունավետության բաղադրիչները:

Միջազգային դրական փորձին համապատասխան՝ գործող կարգավորումը նախատեսում էր զբաղվածության պետական աջակցության տրամաբանական փուլեր: Առաջին փուլի համար սահմաված ողջամիտ ժամկետում (մինչև 3 ամիս) գործազուրկը պետք է ուղեգրվեր գործատուի մոտ՝ առկա թափուր աշխատատեղը համալրելու նպատակով: Այս փուլում հարմար աշխատանքի չտեղավորվելու դեպքում, ըստ գնահատված կարիքի՝ գործազուրկը պետք է ընդգրկվեր զբաղվածության այս կամ այն ծրագրում և պետական բյուջեից ստանար աջակցություն իր զբաղվածությունն ապահովելու նպատակով: Զբաղվածության կայունությունը և պետական ֆինանսավորման շրջանակներում առկա կոռուպցիոն ռիսկերը կանխարգելելու համար նախատեսված էին հետևյալ կարգավորումները.
-աշխատանքի տեղավորված գործազուրկը պետք է շարունակեր աշխատել նաև պետական
-ֆինանսավորումը դադարելուց հետո՝ սահմանված ժամկետով,
-նվազագույն այս ժամանակահատվածը սահմանմանված էր այնպես, որ աշխատանքի
-տեղավորված անձի համար վճարված եկամտահարկի հանրագումարը պակաս չլիներ պետական
-աջակցության ընդհանուր չափից,
-նվազագույն ժամկետից շուտ աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում պետական
-աջակցության գումարը ենթակա էր վերադարձման,
-աջակցության գումարը պետք է վերադարձներ այն կողմը (գործատու կամ աշխատող), որի
-նախաձեռնությամբ էր լուծվում աշխատանքային պայմանագիրը՝ նվազագույն ժամկետից շուտ:
Կառավարության որոշմամբ, առանց օբյեկտիվ հիմնավորման՝
-վերացվեց զբաղվածության պետական աջակցության առաջին փուլը. առկա թափուր
-աշխատատեղը լրացնելու համար գործազուրկին գործատուի մոտ ուղեգրելու՝ առարկայական հնարավորությունը,
-կրկնակի կրճատվեցին կայուն զբաղվածության նվազագույն ժամկետները, որի ավարտից հետո
-աշխատանքային պայմանագիրը լուծելու պարագայում աշխատանքի տեղավորված գործազուրկի
-եկամտահարկի հանրագումարը պատիկներ անգամ ավելի փոքր կլինի գործատուի ստացած
-պետական աջակցության ընդհանուր չափից (այսպիսով վերացվեց այս ծրագրերի
-անարդյունավետության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմը),
-վերացվեց նաև զբաղվածության պետական ծրագրերին ուղղված և ոչ նպատակային օգտագործված
-ֆինանսական միջոցները վերադարձնելու պահանջն այն դեպքում, երբ շահառուն
-հաշմանդամություն ունեցող գործազուրկ է, ի դեպ՝ այս փոփոխությունը նաև հակասում է «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջներին:
Ստացվում է, որ գործատուն կարող է աշխատանքի ընդունել գործազուրկի և միայն զբաղվածության պետական աջակցությամբ՝ առանց իր միջոցներից ծախս կատարելու, պահել աշխատող: Աջակցության ժամկետը լրանալուց հետո կարող է ազատել նրան աշխատանքից՝ առանց որևէ պարտավորության:
Կոնկրետ օրինակ. գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության ծրագրով գործազուրկին աշխատանքի տեղավորելու համար՝
-գործատուն ստանում է նվազագույն ամսական աշատավարձի չափով, 2 տարի ժամկետով ամսական հատուցում, որը կարող է վճարել՝ որպես աշխատավարձ,
-գործազուրկը ստանում է միանվագ ֆինանսական աջակցություն` նվազագույն ամսական աշխատավարձի եռապատիկի չափով, ինչպես նաև 2 տարի ժամկետով, նվազագույն ամսական -աշխատավարձի չափով ամսական գումար` բնակարանային վարձի և կոմունալ ծախսերի համար,
-2 տարի անց, ամսական աջակցությունը դադարելուց անմիջապես հետո աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել, որի դեպքում գործատուն և աշխատանքի տեղավորված գործազուրկը (որը նորից դառնում է գործազուրկ) չեն ունենալու որևէ պարտավորություն պետության առաջ:
Սա կարելի է՞ համարել զբաղվածության պետական ծրագիր: Նման պայմաններով (աշխատողի համար կատարվող ծախսերի ամբողջական հատուցում պետական բյուջեից և կայուն զբաղվածության պահանջի բացակայություն) ծրագրի փոխարեն գոնե տրամաբանական կլիներ ստեղծել աշխատատեղեր պետական հատվածում, որը կզբաղեցնեին գործազուրկներն ու արդյունք կապահովեին պետության համար:
Իսկ խնդրահարույց այս փոփոխությունների հետևանքով զբաղվածության ծրագրերին հատկացվող պետական միջոցները ստանում են անսահման և առանց որևէ պատասխանատվության ծասսելու ամբողջական հնարավորություն: Սա ինքնաբերաբար կապահովի այս ծրագրերի ֆինանսական կատարողականը՝ պետական նպատակային միջոցները փոշիացնելու ճանապարհով:
Ի դեպ, մինչև 2014 թվականի համակարգային փոփոխությունները զբաղվածության ոլորտում տիրում էր նույն այսպիսի խնդրահարույց վիճակ:
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ