2018-ին զբաղվածության պետական ծրագրերը թերակատարվել են 75 տոկոսով
06 Մարտ 2020 ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը պարբերաբար իրականացնում է մասնագիտական վերլուծություններ, որոնք վերաբերում են տնտեսության ներառական զարգացմանը: Այս մասին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կազմակերպած «ՀՀ սոցիալ-տնտեսական ոլորտի խնդիրները, դրանց լուծման ուղիները» թեմայով քննարկմանն ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը:Նա ներկայացրեց իրենց հետազոտություններից որոշ արձանագրումներ և խոսելով «Չկատավրող խոստումներ, առկա խնդիրներ» սոցիալական պաշտպանությանը վերաբերող վերլուծության մասին՝ նշեց, որ սկզբում կառավարության գերակա հռչակած նպատակադրումներ են, որոնք վերաբերում են սոցիալական պաշտպանությանը՝ զբաղվածության շարունակական աճ, 2050-ին 2.5 մլն զբաղված մարդ, 20 տարում բնակչության կրկնապատկում, 2050-ին 5 մլն բնակչություն, արժանապատիվ աշխատանք, ցածր եկամուտի առաջանցիկ աճ.

«Սրանք կառավարության նոր ծրագրերից վերցված խոստումներ են, ինչպես նաև՝ կենսաթոշակների և աշխատավարձերի իրական աճ, ծնելիության խրախուսում և այլն: Զբաղվածության տեսանկյունից ունենք հետևյալ պատկերը՝ 2018-ին զբաղվածության պետական ծրագրերը թերակատարվել են 75 տոկոսով, ընդամենը 1.7 մլրդի ծրագրեր, որոնք պետք է առնչվեին շուրջ 3-4 հազար մարդու: Վերացվել են ծրագրերի նպատակային կառավարման մի շարք գործիքներ, աշխատողների թիվը վիճակագրության համաձայն 2018-ին աճել է 50 հազարով, որի 60 տոկոսը՝ մինչև 2018-ի ապրիլ, իսկ այստեղից ընդամենը 2 տոկոսն են, որ նոր ստեղծած աշխատատեղեր են»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ 2019-ին թիվն այդ իմաստով շատ չի տարբերվում. «Ֆինանսավորման աճը չի եղել 2019 թվականին, թերակատարումը՝ 50 տոկոս, հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավումը ծրագրերին 4 անգամ է կրճատվել, աշխատանքային ռեսուրսները կրճատվել են 51.500-ով պաշտոնական վիճակագրությամբ, գործառույթների թիվը, որը մտնում է այդ թվի մեջ՝ 26 400-ով: Աշխատանքի տեղավորում՝ ամսեկան 100 մարդ ընդամենը, որից 140-ը՝ պետական ծրագրերով, չմոռանանք, որ 240 հազար գործազուրկ ունենք այս պահին»,- շեշտեց նա:
Ժողովրդագրական խնդիրների վերաբերյալ Ավետիսյանը նշեց, որ այստեղ ևս առկա է կրճատում:
Մանրամասները՝ տեսանյութում
https://youtu.be/RdLDO_iflkU