Մեր ծրագրերը թելադրված չեն միայն այսօրվա մարտահրավերներով
19 Ապրիլ 2020 «Նախընտրական քարոզարշավի ընթացքում մենք հստակ խոսել ենք մեր առաջիկա ծրագրերի մասին, որոնք միտված չեն լինելու միայն առաջիկա հինգ տարիների հեռանկարին, այլ ավելի երկարաժամկետ ծրագրեր են դրանք և թելադրված չեն միայն այսօրվա մարտահրավերներով։
Ինչ վերաբերում է հետընտրական գործընթացներին և քաղաքական ուժերի հետ մեր հնարավոր համագործակցությանը, ապա, բնականաբար, պետք է ճգրտվի մեր դերը․ այն, որ այս ընտրությունների ժամանակ, որպես խորհրդարան մտած քաղաքական ուժ, մենք գոհ չէինք ընտրության արդյունքներից, որովհետև մենք ակնկալում էինք ավելին և Արցախի ընտրազանգվածում միշտ մեր ունեցած վստահությունն եղել է 20-25 %-ի միջակայքում, ուստի այս անգամ այսքան նվազ քվեներ ունենալը հիմա մեզ որոշակի ճգրտումների տեղիք է տալիս, հետևաբար առաջիկա օրերի ընթացքում ներքին քննարկումների արդյունքում մենք կսհտակեցնենք և կհրապարակենք մեր քաղաքական ուղեգիծն ու անելիքներն այդ մասով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ով Արցախի համապետական ընտրությունների ժամանակ գլխավորում էր Դաշնակցության խորհրդարանական ցուցակը և միևնույն ժամանակ նաև Դաշնակցության կողմից Արցախի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուն էր։
Մանրամասները՝ տեսանյութում։