Հարգանքի տուրք՝ հաղթանակը կերտողներին
09 Մայիս 2020
ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանն այսօր՝ մայիսի 9-ին, հարգանքի տուրք է մատուցել հաղթանակը կերտողների՝ ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի ու «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Աշոտ Ղուլյանի շիրիմներին:
Նշենք, որ Ստեփանակերտի՝ Աշոտ Ղուլյանի անունը կրող պուրակում հավաքվել էին նաեւ Բեկորի կուսակցական ընկերները եւ ընտանիքի անդամները:
aparaj.am