Վահրամ Բալայանն ընտրվել է մշտական հանձնաժողովի նախագահ
21 Մայիս 2020 ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանում, խմբակցությունների առաջադրմամբ, ընտրվել է մշտական հանձնաժողովների ղեկավար կազմը: Գաղտնի քվեարկության արդյունքում.Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Սեյրան Հայրապետյանը (25 կողմ, 8 դեմ),

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Վահրամ Բալայանը (30 կողմ, 3 դեմ),
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Սևակ Աղաջանյանը (25 կողմ, 8 դեմ),
Սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արամ Գրիգորյանը (30 կողմ, 3 դեմ),
Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Վլադիմիր Կասյանը (25 կողմ, 7 դեմ),
Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արթուր Հարությունյանը (30 կողմ, 3 դեմ),
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արամ Հարությունյանը (25 կողմ, 7 դեմ):
Վան Նովիկով
aparaj.am