Քննարկվել է սոցիալական խնդիրներ ունեցող խմբերի իրավունքների պաշտպանության հարցը
11 Հունիս 2020 Հունիսի 11-ին ԱՀ Ազգային Ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության նախաձեռնությամբ հանդիպում է կայացել ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ:Հանդիպման նպատակը ԱՀ մարդու իրավունքների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդման հետ կապված մի շարք հարցերի քննարկումն էր:

Խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը նշել է, որ ՄԻՊ գրասենյակի կողմից զգալի աշխատանք է կատարվել: Խմբակցության ղեկավարը ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը հրավիրել է սոցիալական խնդիրներ ունեցող խմբերի իրավունքների պաշտպանության, բազմազավակ ընտանիքներին հատկացվող բնակարանների չափորոշիչների պահպանման վրա, նաև կարևորել ԱՀ զինծառայողների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերը:
Արտակ Բեգլարյանը ներկայացրել է ՄԻՊ աշխատանքների ուղղությունները, տեղեկացրել, որ ներկայումս փորձագետների օգնությամբ առանձին ոլորտների ուսումնասիրություններ են իրականացնում:
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամները պատրաստակամություն են հայտնել աջակցել Արցախում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող խնդիրների բարձրաձայնմանը և լուծմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև փորձագիտական աշխատանքներում ՀՅԴ կառույցի միջոցով սփյուռքահայ մասնագետների ներգրավման և փորձի փոխանակման հարցը:
aparaj.am