ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ամենուր զգոն են
22 Հուլիս 2020
Հուլիսի 14-ին Կանադայի Հայ դատի հանձնախումբը հատուկ նամակ է հղել երկրի արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանին, արտահայտելով կանադահայ համայնքի խոր մտահոգությունը ՀՀ պետական սահմանը խախտելու եւ ռազմական ներթափանցման փորձ կատարելու ադրբեջանական զինյալ ուժերի հարձակողական գործողությունների կապակցությամբ՝ հատկապես շեշտելով, որ ադրբեջանական հրետանու թիրախ է դառնում հայկական խաղաղ բնակչությունը։
Այս կապակցությամբ Մոնրեալի «Հայ Հորիզոն» հեռուստաընկերությունը զրույցի է հրավիրել Կանադայի Հայ դատի հանձնախմբի Օտտավայի գրասենյակի գործադիր տնօրեն Սեւակ Բելյանին։