ՀՅԴ Իրանի Հարաւային շրջանն իր զօրակցութիւնն է յայտնում լիբանանահայութեանը
06 Օգոստոս 2020 Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Իրանի Հարաւային շրջանի Կետրոնական կոմիտէն իր անվերապահ զօրակցութիւնն է յայտնում Լիբանանի ժողովրդին եւ լիբանանահայութեանը, Բէյրութի նաւահանգստում տեղի ունեցածի հետեւանքով արձանագրւած կորուստների եւ վնասների կապակցութեամբ:Մեր խորազգաց ցաւակցութիւնն ենք յայտնում զոհւածների ընտանիքներին եւ շուտափոյթ ապաքինում մաղթում վիրաւորներին:

Անկախ այն հանգամանքից, որ լիբանանահայութիւնը վերապրելով Ցեղասպանութիւնից մեծ փորձութիւնների միջից է անցել եւ անցնում է՝ սկսած քաղաքացիական պատերազմից մինչեւ վերջին ժամանակներում տնտեսական աննախընթաց անկման հետեւանքով առաջացած ճգնաժամն ու դրան զուգահեռ համավարակի հետ կապւած դժւարութիւնները, սակայն միշտ լինելով պատնէշի վրայ, իր առաւելագոյնն է նւիրաբերել հայ ժողովրդի համահայկական կարիքների ուղղութեամբ: Թէեւ նրանք այս անգամ կանգնած են աննախընթաց եւ լրջագոյն մարտահրաւէրի առջեւ, սակայն կասկած չկայ, որ ինչպէս միշտ սոյն կազմակերպւած ու միասնական համայնքը յաղթահարելու է բոլոր դժւարութիւնները:
Մենք բոլոր հնարաւորութիւններով պատրաստ ենք օժադնակելու լիբանանում ապրող մեր հայրենակիցներին:
ՀՅԴ Իրանի Հարաւային շրջանի Կետրոնական կոմիտէ