Վստահ ենք, որ չնայած տարատեսակ դժվարություններին, մեր ժողովուրդը կկարողանա ձեռք մեկնել հայրենիքին եւ միջինարեւելյան գաղութներին
14 Օգոստոս 2020
Մոնրեալի «Հայ Հորիզոն» հեռուստածրագրի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել վերջին շրջանում հայ ժողովրդի դիմագրաված մարտահրավերներին եւ աղետներին ինչպես մայր հայրենիքում՝ տավուշյան սահմանագոտում ռազմական գործողությունների բերումով, այնպես էլ Լիբանանում ստեղծված տնտեսական ծանր կացության եւ ողբերգական պայթյունի հետեւանքով։ Հատուկ նշվել է նաեւ Սիրիայում համավարակի նոր տեմպերով ծավալման հետեւանքով ստեղծված ծանր կացությունը։
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը խոսել է բոլոր այս ուղղություններով Դաշնակցության համաշխարհային կառույցի կատարած աշխատանքների եւ իրականացրած ընկերային-տնտեսական ծրագրերի մասին։
Մանրամասները՝ տեսանյութում