«Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք»- ի շրջանակներում հանդիպումներ քաղաքական ուժերի հետ
21 Օգոստոս 2020
Այսօր՝ օգոստոսի 21-ին, ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախում գործող մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ: «Ապառաժ»-ի հարցին ի պատասխան՝ Ա. Ռուստամյանը տեղեկացրել է, որ այցի նպատակը 2019 թվականի մայիսին կայացած՝ «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի արդյունքում ձևավորված կազմակերպական կոմիտեի գործունեության աշխուժացումն է:
«Նկատի ունենալով Արցախի Ազգային ժողովի նոր ձևավորված կազմը, հանդիպումներ եմ ունեցել խորհրդարանում ընդգրկված կուսակցությունների ղեկավարների հետ: Հանդիպումների նպատակը՝ ֆորումի արդյունքում ստեղծված կազմկոմիտեի գործունեությունն ակտիվացնելն է, ինչպես նաև աշխատանքային խմբի թարմացումը՝ ԱՀ նոր գումարման Ազգային ժողովում ընդգրկված կուսակցությունների ներգրավմամբ»,-մանրամասնել է Ա. Ռուստամյանը: