ՀՅԴ ԳՄ հայտարարությունը. Այս պահից բոլորս Հայոց բանակի զինվորն ենք
27 Սեպտեմբեր 2020
Սիրելի հայրենակիցներ,
Այսօր առավոտյան ադրբեջանական բանակը Արցախի հետ շփման ողջ երկանքով անցել է հարձակման: Հերթական անգամ Ադրբեջանը սանձազերծել է պատերազմական գործողություններ: Մեր հաղթանակի գրավականն է ամուր թիկունք, ժողովրդի համախմբում, միասնականություն:
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, իր ողջ համահայկական կարողականությամբ և վճռականությամբ կագնած է Հայոց բանակի կողքին: Այս պահից մենք բոլորս Հայոց բանակի զինվորն ենք և պատրաստ ցանկացած մարտական առաջադրանքի: Համոզված ենք. այս ճակատամարտում ևս հայ ժողովրդը կարձանագրի իր հաղթանակը:
Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմին
27.09.2020 թ.