Հայաստանը պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը
27 Սեպտեմբեր 2020
Հարձակում Արցախի վրա, նշանակում է հարձակում Հայաստանի վրա։ Այս մասին նշել է ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը:
Ըստ նրա Հայաստանում եւս ռազմական դրություն հայտարարելու փաստը նշանակում է, որ հայկական երկու Հանրապետությունները անվտանգային նույն համակարգի մեջ են:
Նման իրավիճակում, Ռուստամյանի պնդմամբ, Հայաստանի իշխանությունները պետք է հրատապ երկու քայլ ձեռնարկեն: Հայաստանը Արցախի հետ պետք է ռազամավարական դաշինք կնքի եւ հայտարարի, որ ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը:
Երկրորդ՝ Հայաստանը իր դիվանագիտական բոլոր լծակները գործի դնելով պետք է կարողանա հասնել ՄԱԿ-ի անվտանգության խորհդրի հրատապ նիստ գումարելուն, որի ընթացքում էլ կարձանագրվի Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների նկատմամբ:
Ադրբեջանը շատ է մատնանշում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերը, բայց անտեսում է դրանց կարեւոր ուղերձը՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:
Մանրամասները՝ տեսանյութում