Ֆրանսիայի հանրային կարծիքը Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի հետ է
30 Սեպտեմբեր 2020 Ֆրանսահայ համայնքը Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է իրականացրել: Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը նշեց, որ ցանկանում են փաստել, որ Ֆրանսիայի քաղաքական դասակարգը, հանրային կարծիքը Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի հետ է:«Արցախի, Հայաստանի դեմ քայլերը միայն Ադրբեջանի քայլերը չեն: Թուրքիան ոչ միայն իր բանակով, զենքերով և իր մասնագետներով է աջակցում, այլ նաև իր շնչով, Էրդողանը մղում է, որ շարունակի պատերազմը Հայաստանի, Արցախի դեմ, որպեսզի գրավի հարավը, որպեսզի կատարվի թուրքական ցանկությունը»,- ասաց նա:

Նա նշեց, որ իրենք նախատեսում են օգնություն ցուցաբերել հայկական բանակին, աշխատում են պետության հետ:
Անդրադառնալով Ֆրանսիայի դիրքորոշմանը ստեղծված իրավիճակի վերաբերյալ` Մուրադ Փափազյանը նշեց. «Ֆրանսիան հաստատում է, որ պրոհայկական է և չի ընդունում, որ Ադրբեջանն այդ ձևով հարձակվի Հայաստանի վրա, ոչ միայն Արցախի վրա: Հայաստանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված երկիր է, դա արդեն տարբեր բան է: Մենք պահանջում ենք, որ միջազգային հանրությունը դատապարտի և պատժի Ադրբեջանին»,- ասաց նա:
Մանրամասները` տեսանյութում
tert.am