Բազմահազարանոց ցույց Լոս Անջելեսում՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի
01 Հոկտեմբեր 2020
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում բազմահազարանոց բողոքի ցույց է տեղի ունեցել. հազարավոր լոսանջելեսահայեր հավաքվել էին Ադրբեջանի հյուպատոսության շենքի դիմաց ՝ բողոքելով Ադրբեջանի վերջին հարձակումների դեմ ՝ Արցախի ամբողջ սահմանի երկայնքով:
Ցուցարարները նաեւ դատապարտել են ղարաբաղյան հակամարտության մեջ Թուրքիայի լկտի և հանցավոր միջամտությունը:
Ցույցն այնքան բազմամարդ էր, որ Լոս Անջելեսի Բրենտվուդ թաղամասում գտնվող Վիլշիր Բուլվարի բանուկ հատվածը փակվել է ամբողջ ակցիայի ընթացքում:
Ցույցը կազմակերպել էր Լոս Անջելեսի Հայ Երիտասարդաց Դաշնակցությունը:
Ի տարբերություն հուլիսին նմանատիպ բողոքի ցույցի, երբ մի խումբ ադրբեջանցիներ խափանեցին միջոցառումը բռնություն հրահրելով և ցուցարարներին սպառնալով, այսօր բողոքի ցույցը խաղաղ է անցել: