Դաշնակցության համար անընդունելի է առանց Արցախի անկախության ճանաչման հակամարտության լուծման որևէ տարբերակ
14 Հոկտեմբեր 2020
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ի պատասխան բազմաթիվ հարցումների` մեկ անգամ ևս ներկայացնում եմ Արցախյան հակամարտության վերաբերյալ ՀՅԴ դիրքորոշումը.
-Դաշնակցության համար անընդունելի է առանց Արցախի անկախության ճանաչման հակամարտության լուծման որևէ տարբերակ:
-Դաշնակցության համար անընդունելի է Արցախյան հակամարտության լուծման շրջանառվող փուլային տարբերակը»։