ՀՅԴ Բյուրոյի անդամները հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ
15 Հոկտեմբեր 2020
Այսօր, հոկտեմբերի 15-ին, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը եւ ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը հանդիպել են ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են Արցախում ընթացող պատերազմի մասին, մտքեր են փոխանակել տարածաշրջանում քաղաքական զարգացումների վերաբերյալ՝ անդրադարձել են հայ-ռուսական հարաբերություններին:
ՀՅԴ մամլո դիվան
15.10.2020թ.