Կանադայի Օնտարիո նահանգի խորհրդարանում առաջարկել են Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից և քննարկել Արցախի Հանրապետության ճանաչման հարցը
22 Հոկտեմբեր 2020
Կանադայի Օնտարիո նահանգի խորհրդարանում Արցախի հարցով լսումներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում խորհրդարանականները դատապարտել են Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները:
Ինչպես հայտնում են Կանադայի Հայ դատի հանձնախմբից՝ Կանադայի Օնտարիո նահանգի խորհրդարանը Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու առաջարկ է արել, ինչպես նաև քննարկել Արցախի Հանրապետության ճանաչման հարցը: