Զանգվածային բողոքի ցույց Նյու Յորքում
26 Հոկտեմբեր 2020
Հոկտեմբերի 25-ին ամերիկահայերը բողոքի զանգվածային ցույց են իրականացրել: Այն մեկնարկել է աղոթքով և Նյու Յորքի Ջորջ Վաշինգտոնի անվան կամրջով անցնող արդարության երթով: Այս մասին հայտնել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:
Հազարավոր հայեր և նրանց աջակիցները հավաքվել են Նյու Յորքում և Յու Ջերսիում՝ իրազեկելով Արցախում տիրող պատերազմի և մարդասիրական ճգնաժամի մասին:
Տեղի հայությունը, հայկական դրոշներով և բազմաթիվ պաստառներով երթ է կազմակերպել, փորձելով իր բողոքի ձայնը հասցնել համաշխարհային առաջնորդներին: