Նիկոլը միակ բանը, որ կարող է անել՝ շոուն է
18 Նոյեմբեր 2020
Հիմա իշխանությունները տարածում են, թե վերջ, պատերազմը վերջացավ, խաղաղություն է, երկիր զարգացնենք, բայց արդյոք խաղաղությո՞ւն է Հայաստանում ու մեր տարաաշրջանում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ նշեց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը:
«Թուրքական զորքն Ադրբեջանում է, տուրի՞ստ են եկել: Պարսկական զորքը սահմանի վրա է, բան ու գործ չունեն, դրա համար են եկե՞լ: Ռուսական զորքը Հայաստանում ու Արցախում է, պարզ չի՞, որ այստեղ կաթսա է եռում, պարզ չի՞ որ տրածաշրջանը վաղը կարող է պայթել, որ Հայաստանը կարող է դառնալ մեծ պետությունների պատերազմի թատերաբեմ, որ կարող է Հայաստանը ոտնատակ արվի: Այս պայմաններում մենք էս վարչապետի՞ն էինք արժանի: Էն վարչապետին, որ 2,5 տարում ոչ մի բան չրեց:
Կարդացեք իր իր ծրագիրը, երջանկություն էր խոստանում, դուք հիմա այստեղ երջանի՞կ եք: Քաղաքում այլում ես, ամեն տեղ սեւ ժապավեններ են:
Ասում է՝ կկառուցենք, կշենացնենք, ի՞նչ է կառուցել: Գնաց Մերձավանում լենտ կտրեց, հայկական հեռուստացույց պետք է արտադրեին, քանիսն է ձեզնից տեսել հայկական հեռուստացույց, հայկական լվացքի մեքենա տեսել:
Ճանապարհ է կառուցել, դե այդ ճանապարհները դրեք մի նժարին, Քարվաճառի կորցրած ճանապարհը մյուս նժարին: Կորցրեցինք Քարվաճառի ճանապարհը, որը դարակազմիկ շինություն էր: Էդ մարդը միակ բանը, որ կարող է անել՝ շոուն է»,-ասաց Արթուր Խաչատրյանը:
«Հեծանիվով գործի է գնում: Այո, կան երկրների ղեկավարներ, որ հեծանիվով են գնում, բայց իրենց հետ թիկնապահներ չեն լինում, ճանապարհները չեն փակում, որ ղեկավարը հեծանիվով անցնի: Աշխատանքի գնացող մարդիկ երթուղայինի մեջ ճմրթված չեն սպասում, մինչեւ վարչապետը իր կայֆերով հեծանիվով գնում է գործի:
Նիկոլը մեղադրում է բոլորիս: Ասում են՝ երկիրը չի զարգանում, տնտեսական աճ չկա, աշխատանք չկա, ասում է՝ դուք եք մեղավոր, երկու լեզու չեք խոսում: Ասում ենք՝ կորոնավիրուսը կյանքեր է հնձում, ասում է՝ դուք եք մեղավոր, որ դիմակ չեք դնում: Ասում են՝ թուրքերը հասնում են Շուիշի, ասում է՝ 30 հոգով հավաքվեք, կամավորական ջոկատ կազմեք, որ հետո ասի՝ ջոկատ չկազմեցինք, դուք եք մեղավոր:
Հազարավոր մարդիկ գնացել էին զինկոմիսարիատներ, ինչո՞ւ չզորակոչեցիք»,-ասաց նա:
Արթուր Խաչատրյանն անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի հրապարակած ճնապարհային քարտեզին. «Գրել է՝ բանակցային գործընթացի վերականգնում: Բանակցեիր, ով էր քեզ խանգարում: Երկու տարի բանակցություններից թռնում էիր: Ասում էր՝ ղարաբաղցիք ինձ չեն ընտրել, որ ես գնամ բանակցեմ: Չարեցիր դրա համար կռիվը սկսվեց: Քանի կար բանակցություն, կռիվ չկար: Վիժեցրեցիր բանակցությունները, կռիվ բերեցիր ժողովրդի գլխին: Հիմա ո՞ւմ հետ ես գնալու բանակցես, Ալիեւի հե՞տ: Նա քո հետ կբանակցի՞: Պուտինի հետ պետք է գնաս բանակցե՞ս: Երեկվա Պուտինի դրած դիագնոզը լսեցի՞ք: Բառացի չասա՞ց՝ ով բերեց այս վիճակին: Ասում է՝ պետք է այնպես անենք, որ արցախցին գնա հետ տուն: Ստեփանակերտցին գնաց, բա հադրութցին ո՞ւր է գնալու»:
«Հիմա էլ տարածում են, թե բա որ Նիկոլը չլինի, ո՞վ լինի: Ուրեմն Նիկոլը մեսիան ա, հա՞: Ով էր նիկոլը մինչեւ հեղափոխությունը, կրթություն չունեցող ժուռնալիստ: Էստեղ յուրաքանչյուրը, ով բարձրագույն կրթություն ու աշխատանքային փորձ ունի, ավելի լավ վարչապետ կարող է աշխատել, որովհետեւ ավելի վատ հնարավոր չէ»,-հավելեց նա: