Ով բացեց Հադրութի թիկունքը, ով է դրա պատասխանը տալու
21 Նոյեմբեր 2020
Ես ուզում եմ հարց ուղղել ՀՀ այդպես էլ չկայացած վարչապետ, դեղին մամուլի էջերի վարպետ Նիկոլ Փաշինյանին: Այսօր, նոյեմբերի 21-ին Ազատության հրապարակում վարչապետի հրաժարականը պահանջող հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը:
Նա կոչ արեց վարչապետին` պատասխանել նախկին շտաբի պետ գեներալ լեյտենանտ Մովսես Հակոբյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձրացրած հարցերին:
«Լենա Նազարյանը իր բերանով ասեց, որ էնպես հանձնեին պետքա ասեին հանձնեցին, դե կռվեցինք` վերցրեցին: Սա կոչվում է պատերազմի իմիտացիա: Մենք հաղթող ժողովուրդ ենք, պարտվողը` Նիկոլ Փաշինյանն է իր մանկապարտեզի թիմով: Ով բացեց Հադրութի թիկունքը, ով է դրա պատասխանը տալու, որտեղից սողոսկեցին դիվերսիոն խմբերը»,-ասաց նա:
Տարոն Տոնոյանն իր ելույթի ժամանակ անդրադարձավ մեկ դրվագի, որն առնչվում էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ
Դիմելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին, Տարոն Տոնոյաննը հիշեցրեց. «Հովիկ Աղազարյան հոկտեմբերի 2-ին եկել էիր մոտս, բժշկական պարագաներով Երևանից ինձ արկղեր էին ուղարկել, մեքենայից իջեցրեց, մի քանի բան մնաց մեքենայում, հարցրեցի՝ բա սա ո՞ւր ես տանելու, ասաց՝ Ջեբրայիլ եմ տանելու: Ընկեր, ասի, ի՞նչ Ջեբրայիլ, Ջեբրայիլը արդեն հանձնած է, ասաց՝ ի՞նչ ես խոսում Ջեբրայիլը մեր ձեռքում է, զանգեց «իմքայլականներից» իմացավ, որ Ջեբրայիլը մեր ձեռքում է և, իհարկե, չգնաց»:
Տարոն Տոնոյանն ասաց, որ Հովիկ Աղազարյանը միայնակ չի եղել, նրա հետ մեկ անձ է եղել, որը վերջերս Կառավարության դիմաց հաջակցության ակցիա էր անում ու պաշտպանում Նիկոլ Պաշինյանին:
«Մի հատ էլ «կասկայով թմբլիկ ախպեր կար հետը, ով Արարատի մարզպետարանում է աշխատում, վերջում Հովիկ Աղազարյանը փախցրեց դասալիք «շան տղուն» բերեց Երևան: Փաստերով եմ խոսում, թող կանչեն պատասխանը տամ: Մի-երկու օր առաջ այդ «դասալիք էշը», ներեցեք, կառավարության մոտ կանգնած իր նման մի քանի թափթփուկներով պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանին»,-ասաց նա:
Տարոն Տոնոյանն ասաց, որ իշխանությունները մեզ պատրաստում են հետագա պարտությունների:
https://youtu.be/TJPewDG5NO4