Եթե Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարի, մեր ժողովրդին սպառնում են նոր պատերազմներ և արհավիրքներ
21 Նոյեմբեր 2020
Առաջնային խնդիր է, որպեսզի նոր որակի իշխանությունը վերականգնի Հայաստանի արժանապատվությունը, այնպիսի արտաքին քաղաքականություն վարի, որը կբացառի պատերազմը, հակառակ այն բանի, եթե Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարի, մեր ժողովրդին սպառնում են նոր պատերազմներ և նոր արհավիրքներ. Ազատության հրապարակում վարչապետի հրաժարականը պահանջող հանրահավաքին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:
«Ութ ամսվա մեջ Նիկոլ Փաշինյանը ապահովվեց 8000 զոհ, 8000 հայ զոհվեցին ռազմաճակատում և կորոնավիրուսի հետևանքով և սրա թիվ մեկ մեղավորը Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն է: Թիվ մեկ մեղավորները պետք է կանգնեն դատարանի առաջ և կրեն պատասխանատվություն, որպեսզի բացառենք հետագայում որևէ ազգադավ, հայրենադավ իշխանության գոյություն մեր երկրում»,- նշեց նա:
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ մյուս կարևոր ուղղությունը, որը պետք է նոր կառավարությունը ձեռնարկի, դա կոտրված տնտեսության վերականգնումն ու աշխատատեղերի ստեղծումն է: Նրա կարծիքով՝ պետք է արտաքին պարտքի շեշտակի վերանայում իրականացվի, հակառակ դեպքում՝ մեր պետությունը արտաքին պարտքի բեռից տակ չի կարողանալու դուրս գա. «Այսօր բազմահազար սոցիալապես անապահովներին միացել են նաև ռազմաճակատում վիրավոր դարձած, զոհվածի ընտանիք հանդիսացող անձանց սոցիալական պաշտպանությունը, այս կառավարությունը ի վիճակի չէ լուծելու այս հարցերը»:
https://youtu.be/RDMRLsqjRCg