Մեր հիմնական գործընկերն այս պայմաններում Ռուսաստանն է
21 Նոյեմբեր 2020
ՀՀ-ում հաստատվել է անձնիշխանություն, բոլորը միաձայն հետևում են, թե ինչ ցուցում կտա Նիկոլ Փաշինյանը: Yerevan. Today-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը:
«Մեր հիմնական գործընկերն այս պայմաններում Ռուսաստանն է և վստահ եմ, որ ամեն ինչ անում, որպեսզի նաև հետպատերազմական վիճակում Հայաստանին օգնություն հասցնի, և մենք ականատես եղանք նաև Վլադիմիր Պուտինի համապատասխան հրահանգներին՝ տարբեր գերտեսչության ղեկավարներին»,-ասաց Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ՌԴ երկու նախարարների հայաստանյան այցին: