Պաշտոնյանների փոփոխությունները մեր գլխավոր պահանջից մեզ չեն շեղում
21 Նոյեմբեր 2020
Այսօր, նոյեմբերի 21-ին Ազատության հրապարակում մեկնարկել էր վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները հանրահավաքը:
Հանրահավաքի մասնակիցների թվում էին Երևանում ապաստան գտած արցախցիները, պատերազմում հարազատներ ու ընկերներ կորցրած քաղաքացիներն ու Արցախի ճակատագրով մտահոգվածները։
Հանրահավաքի մասնակիցները նշում էին, որ ի հեճուկս վարչապետի խոստման, թե որևէ բան գաղտնի չի բանակցվելու և ժողովուրդն է որոշելու Ացախի հարցում յուրաքանչյուր բան, Նիկոլ Փաշինյանը գաղտնի որոշում է կայացրել և Արցախը կապիտուլացնելու փաստաթուղթ է ստորագրել։
Արցախյան հարցում պարտվողական, կապիտուլյացիան, գաղտագողի, որևէ մեկի հետ չխորհրդակցելով, թուրքի դեմ ծնկի իջած ստորագրություն դնող պաշտոնյան պետք է հեռանա. հանրահավաքի ժամանակ ասաց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-վերլուծական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանը:
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի ճանապարհային քարտեզի մեջ չկար նշված իր հրաժարականի մասին, ըստ նրա՝ սա արվում է ժամանակ ձգելու համար: «Երկու օր է՝ պաշտոնյաներ, նախարարներ է փոխում, բայց մենք չենք տրվելու դրան, որևէ մեկի փոփոխությունը չի լուծում կարևորագույն հարցը: Այո, սոցապնախարարը տապալել է իր գործը, բայց նա չի պարտվել արցախյան մարտում, պաշտպանության նախարարը մեծ մեղքեր է ունեցել, բայց նա չի գլխավորաբար պարտվել արցախյան մարտում, և դրա համար պաշտոնյանների փոփոխությունները մեր գլխավոր պահանջից մեզ չեն շեղում»:
Մանուկյանը շեշտեց, որ որևէ ոստիկանական ուժ չի կարող լռեցնել պահանջի ձայնը, ինչպես երեկ փորձում էին անել:
https://youtu.be/q5Bpco6K3lw
https://youtu.be/kAWlf_X8WPk