Նիկոլ Փաշինյանը մեծ թյուրիմացության մեջ է, որ ասում է՝ հանրային պահանջ չկա
26 Նոյեմբեր 2020
Այս 4 օրերին ինձ համար նոր բացահայտումներ եղան. մարդկանց մեծամասնությունը հասկանում, ողջունում են, ասում են՝ մի արեք, ինքը չարժե, որ ձեր առողջությունը վտանգվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
«Ամեն մեկը հասկանում է իրավիճակը, հասկանում են դրա լուծումը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Ամեն մեկը յուրովի է այդ պահանջը փորձում իրականացնել, մեկը բարձրաձայնելով, մեկը ինչ-որ հանրային գործողության մասնակցելով, մյուսն ուղղակի կարծիք հայտնելով, բայց Կառավարության շենքում նստած Նիկոլ Փաշինյանը մեծ թյուրիմացության մեջ է, որ ասում է՝ հանրային պահանջ չկա»,- նշեց նա։
Գեղամ Մանուկյանի դիտարկմամբ՝ յուրաքանչյուր քաղաքացու՝ անգամ ամենափոքր գործողությունն ազդեցություն է ունենալու Նիկոլ Փաշինյանի հեռացման համար։
Մանրամասները՝ տեսանյութում