Ապակենտրոն սկզբունքով բողոքի ցույցեր Երեւանում՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով
03 Դեկտեմբեր 2020
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ժամը 18.00-ից սկսած տեղի են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ապակենտրոն սկզբունքով բողոքի ակցիաներ։ Փակվել են Աբովյան, Խանջյան փողոցները եւ Սայաթ-Նովա, Մեսրոպ Մաշտոց, Բաղրամյան եւ Մյասնիկյան պողոտաները: Անհնազանդության ակցիաների միջոցով քաղաքացիներն իրենց վերաբերմունք են արտահայտել գործող իշխանությունների դեմ։
Մաշտոցի պողոտայի՝ Փակ շուկայի տարածքում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիական անհնազանդության ակցիայի մասնակիցները սայլակներով փակել են պողոտան։
Սայլակների կաղամբներն ու դդումները, ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով, խորհրդանիշն են այս կառավարության։
Հանուն այն մարդկանց, որոնք չեն պատրաստվում հեռանալ երկրից, Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա՝ հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։ Նա Ոստիկանությանը ևս կոչ արեց այդպիսի կեցվածք հայտնել։
Երիտասարդների բողոքի ակցիային միացել են քաղաքացիները, վարորդները ազդանշաններով, մյուս քաղաքացիները նրանց հետ փողոց փակելով։
Մեծ թվով ցուցարարներ բերման են ենթարկվել։ Իրավապահները բռնի ուժ են գործադրելնրանց նկատմամբ։
Բերման ենթարկվածների մեծ մասը կամավորներ են, ովքեր օրերս են վերադարձել առաջնագծից։
Հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների նախաձեռնած ակցիայի վայրից ոստիկանության Երևանի մի շարք բաժիններ բերման է ենթարկել 43 անձ:
https://youtu.be/jVKWOUq95N8