Փաշինյանը պետք է ներկայացնի իր հրաժարականի տեքստը
09 Դեկտեմբեր 2020
Գնում ենք Ազգային ժողով, գիտենք, որ հարց ու պատախան է լինելու և Նիկոլ Փաշինյանը կարող է գնալ այնտեղ: Մենք գտնում ենք, որ ԱԺ-ն այսօր հարցուպատասխանի ժամանակ չունի, ինքը մի օրակարգով պետք է նիստ անի և քննարկի Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարցը և Նիկոլ Փաշինյանը պետք է ներկայացնի իր հրաժարականի տեքստը. այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Դիտարկմանը, թե իշխանության ներկայացուցիչները ասում են, որ եթե նոր ընտրություններ լինի, իրենք կընտրվեն, Սաղաթելյանը ասաց, որ իշխանությունը կտրվել է իրականությունից, չգիտեն՝ ի՞նչ է կատարվում երկրում:
Լրագրողը հետարքրքվեց, արդյոք իրենք լինելու՞ են նոր Կառավարության կազմում, պատասխանեց. «Մենք նոր կառավարության կազմավորման համար որևէ անձի կամ կուսակցության քվոտաներ չենք քննարկել, որովհետև մեր գլխավոր խնդիրն է՝ հեռացնել Նիկոլին, ձևավորել Կառավարություն, որ կարող է այս իրավիճակից դուրս գալ: Կառավարության կազմում մաս են կազմելու հասարակության կողմից իրենց ոլորտում հաջողության գրանցած պրոՖեսիոնալ մարդիկ, որ կարողանան մեր երկրի առջև կանգնած մարտահրավերները լուծել»:
Արդյոք ներկա իշխանութունների մարդիկ կլինե՞ն ազգային համաձայնության կազմում, Սաղաթելյանը նշեց, որ չի բացառում, պրոֆեսիոնալները կարող են ընդգրկվել. «Թիմը պատասխանատվութուն է կրում ձախողման համար, կան մարդիկ, որ Փաշինյանի կողքին են, բայց ունեն հնարավորություն ճիշտ քվեարկելու, կողմնորոշվելու, փրկելու երկիրը»:
Իշխան Սաղաթելյանը նշեց՝ երեկ «Լուսավոր Հայաստան»-ի հետ հանդիպումներ են եղել, բայց հանդիպման արդյունքները չի հրապարակի, խոսակցությունները շարունակվում են, կարծում է արդյունք կունենան:
https://youtu.be/RPQip56uuk0