ՀՅԴ ջոկատները պատրաստ են պաշտպանել Սյունիքի նոր սահմանները
19 Դեկտեմբեր 2020
Դեկտեմբերի 18-ի ուշ երեկոյան Կապանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանի և ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանի հանդիպումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Սյունիքի մարզում, մասնավորապես` Կապան քաղաքում և հարակից գյուղերում ստեղծված իրավիճակին առնչվող մի շարք հարցեր։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը Կապանի քաղաքային իշխանությանն իր աջակցությունն է հայտնել նոր սահմանների պաշտպանության գործում։
«Հանդիպան նպատակն էր ավելի մոտիկից ծանոթանալ Սյունիքում, Կապանում և քաղաքի հարակից գյուղերում ստեղծված իրավիճակին։ Մեր կամավորական ջոկատները մինչ սահմանային փոփոխությունները պաշտպանում էին Սյունիքի դիրքերը։ Դաշնակցության ջոկատներն այսօր էլ իրենց բարոյական և ֆիզիկական աջակցությունն են հայտնում նոր սահմանների պաշտպանության գործում, մեր տղերքը պատրաստակամ են պաշտպանել իրենց հայրենիքը»,- ասել է Սիմոն Սիմոնյանը։