Անհնազանդության ակցիաները շարունակվում են. ոստիկանական խոշոր ուժեր են կենտրոնացած Երեւանի տարբեր հատվածներում
22 Դեկտեմբեր 2020
Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած բողոքի ակցիաները շարունակվում են Երեւանի տարբեր հատվածներում: Հիմնական եւ գլխավոր ակցիան Հանրապետության հրապարակում է: Ցուցարարների մի մասը գտնվում են կառավարության շենքի մոտ: Ակցիաներ են ընթանում նաեւ ԿԳՄՍ նախարարության եւ դատախազության մոտ: Վերջին երկու ակցիաների մասնակիցներն այս պահին միացել են:
Կառավարության շենքի շուրջբոլորը ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացված: Հատկապես ոստիկանական ուժերի կուտակումներ կան կառավարության շենքի հետեւից հատվածում, որտեղ բազմաթիվ ավտոբուսներ են կանգնած ոստիկանական ուժերով:
Ոստիակններ կան նաեւ Սախարովի հրապարակում եւ Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ (Վերնիսաժի մոտ):