Տգիտություն է պատգամավորների նկատմամբ հանրային ճնշումը ներկայացնել որպես իրավախախտում
23 Դեկտեմբեր 2020
Լինելով ազգային ժողովի պատգամավորներ, տարրական իրավական գիտելիքի գոնե պետք է տիրապետեն, թող բացեն և կարդան, թե ինչ է ամրագրված 300․1 հոդվածում։ Ամրագրված է պետական ինստիտուտներ հանդիսացող նախագահի, կառավարության ազգային ժողովի և սահմանադրական դատարանի նկատմամբ բռնություն կամ բռնության սպառնալիքի գործադրման նրանց որոշակի գործողություններ կամ անգործություն պարտադրելը։ Հրապարակում մեկնաբանելով իմքայլական պատգամվորների կողմից շրջանառվող 300․ 1 հոդվածը ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։
«2018 թվականի հոկտեմբերի 2-ին այն ինչ արեց իշխանությունը այդ պահին այ դա կլասիկ համապատասխանում էր 300․1-ին։ Իսկ եթե պատգամավորի նկատմամբ հանրային պահանջ, հանարային ճնշում են ներակայացնում, առանց բռնության և բռնության սպառնալիքի ապա սա ընդամենը քաղաքացիների, մարդկանց, ընտրողների պահանջն է, որ պետք է իրացվի»,- ասաց Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։