Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակը կոչ է արել Սփյուռքի հանձնակատարին՝ միանալ Փաշինյանի հրաժարականի պահանջին
29 Դեկտեմբեր 2020
Դեկտեմբերի 18-ին ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հարցազրույցը լսելուց հետո, համոզված լինելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս կառույցն օգտագործում է հայ ժողովրդին նա՛եւ Սփյուռքում պառակտելու համար, Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակը պաշտոնական գրությամբ դիմեց հանձնակատար Զարեհ Սինանյանին եւ նրա գրասենյակի վարիչ Սառա Անճարկոլյանին՝ նրանց հրավիրելով միանալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ժողովրդական պահանջին. հայտնում է Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակը։
Ցարդ պատասխան չենք ստացել մեր նամակներին կամ հրապարակային արձագանք չենք լսել երկու պաշտոնակատարներից, թեեւ գիտենք, որ տիկին Անճարկոլյանը դեկտեմբեր 25-ից արձակուրդի մեջ է։ Մեր նամակները հրապարակում ենք՝ հանրության ուշադրությունը այս խնդրին հրավիրելու համար։ Իսկ ՀՀ Սփյուռքի գործերի հանձնակատարի եւ նրա հիմնարկի աշխատանքներին դարձյալ կանդրադառնանք ավելի ուշ: