Դաշնակցության ներկայացուցիչները այցելել են Եռաբլուր պանթեոն
31 Դեկտեմբեր 2020
Դաշնակցության ներկայացուցիչները, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի մասնակցությամբ, այցելել են Եռաբլուր և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար ընկած հայորդիների հիշատակին։