Կայացել է «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների հանդիպումը
08 Հունվար 2021
Արցախում է ՀՀ Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատվիրակությունը: Այցի շրջանակներում հանդիպումներ են կայացել ԱՀ ԱԺ նախագահի, Ազգային Ժողովի խմբակցությունների հետ:
Հունվարի 8-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Տարոն Սիմոնյանը հանդիպել են ԱՀ Ազգային Ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներ Վահրամ Բալայանի և Դավիթ Իշխանյանի հետ:
Հանդիպման ընթացքում Էդմոն Մարուքյանը նշել է, որ Արցախ կատարած այցի նպատակը տեղում իրավիճակին ծանոթանալն ու իրենց օրակարգում այստեղ բարձրացված հարցերը ներառելն է:
ՀՅԴ խմբակցության անդամները կարևորել են ՀՀ և ԱՀ բնակչության անվտանգության ապահովումը, որն ուղղակիորեն առնչվում է գործող իշխանությունների հեռացման հետ:
Բացի ՀՀ և ԱՀ բնակչության անվտանգության հարցերից, հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական զարգացումներին, հետագա անելիքներին վերաբերող հարցեր:
aparaj.am