ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Հայաստանի համար մասնատված Իրանը կարող է լրջագույն սպառնալիք լինել

06 Մարտ 2026

Մարտի 5-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախկին պատգամավոր Կարեն Խանլարյանը:

Անդրադարձ է կատարվել այս օրերին Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայի հետևանքով ստեղծված տագնապալի իրավիճակին, և հակամարտության հնարավոր զարգացումներին: Հարցին՝ կլինի՞, արդյոք, ցամաքային ներխուժում Իրանի տարածք, Կարեն Խանլարյանը թերահավատությամբ է վերաբերվում: «Ոչ ԱՄՆ-ը, ոչ Իսրայելը չունեն հետևակի և ցամաքային զորքերի այնպիսի կուտակումներ տարածաշրջանում, որ կարողանան դիմակայել պաշտոնական տվյալներով մոտ մեկ միլիոն ցամաքային զորակազմ և մոտ երկու միլիոն աշխարհազորի հնարավորություն ունեցող իրանական բանակին: Դա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից առնվազն արկածախնդրություն կլինի»,- ասել է Կարեն Խանլարյանը:

Ըստ Կարեն Խանլարյանի՝ միասնաբար գործող Իսրայելը և ԱՄՆ-ն այս պատերազմում հետապնդում են միմյանցից զգալիորեն տարբերվող նպատակներ: Եթե Իսրայելի նպատակը Իրանում ռեժիմի փոփոխություն իրականացնելն ու Իրանը մասնատելն է, ապա ԱՄՆ-ը հեռուն գնացող զուտ տնտեսական և աշխարհաքաղաքական նպատակներ է հետապնդում: «Դժվար է ասել՝ ինչպես կավարտվի այս պատերազմը, բայց մեկ բան հստակ է, որ Հայաստանի համար մասնատված Իրանը կարող է լրջագույն սպառնալիք լինել, մինչդեռ միասնական Իրանը եղել է, կա ու կլինի հուսալի և կանխատեսելի հարևան»,- նշել է Կարեն Խանլարյանը:

Քննարկվել են նաև իրանական տագնապի առնչությամբ ՀՀ իշխանությունների դրսևորած ոչ ադեկվատ կեցվածքին ու քայլերին վերաբերող հարցեր: Կարեն Խանլարյանի համոզմամբ՝ դրանք ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Իրանի հարևան Հայաստանը անկախության և ինքնիշխանության լրջագույն պակաս ունի: Նրա խոսքով՝ այդ կարկանդակային տեսարանները, Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդի սպանության կապակցությամբ ցավակցության ուշացումը կամ ցավակցողների ոչ պատշաճ աստիճանը հուշում են, որ ՀՀ իշխանություններն, ըստ էության, չեն կողմնորոշվում ստեղծված իրավիճակում և կարծես սպասում են, թե ինչ կհրահանգեն իրենց դրսից:

Կարեն Խանլարյանը խոսել է նաև այս օրերին Իրանի ժողովրդի ճակատագիրը կիսող իրանահայ համայնքի և մասնավորապես թեհրանի հայության խնդիրների մասին և ցավով նշել, որ ՀՀ իշխանությունները որևէ մտահոգություն այս կապակցությամբ չեն հայտնել:

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company