Իշխան Սաղաթելյանը հանդիպում է ունեցել ԱԺ-ում ուսումնական պրակտիկա անցնող ուսանողների հետ
10 Մարտ 2026
Մարտի 9-ին ՀՀ Ազգային ժողովում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանդիպում է ունեցել ԱԺ-ում ուսումնական պրակտիկա անցնող ուսանողների հետ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական գործընթացներին և արտաքին հարաբերություններին վերաբերող մի շարք հարցերի։ Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է երկրի սոցիալ-քաղաքական իրավիճակը, խոսել տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև Հայաստանի առջև ծառացած ներքին և արտաքին քաղաքական մարտահրավերների մասին։




