Մոսկվայում իրական բանակցություններ չեն էլ եղել, վիզը կախ՝ ստորագրել է
16 Հունվար 2021
Հայաստանը որեւէ օգուտ չի ունենա եւ շահեկան դիրքերում չի հայտնվի տրանսպորտային ապաշրջափակման ծրագրից․ tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը։ Նա համոզված է, որ ենթակառուցվածքային նման նախաձեռնությունները կյանքի են կոչվում միայն կոնֆլիկտի հանգուցալուծման եւ խաղաղության պայմանագրից հետո․ սա այդ դեպքը չէ։
«Եթե մեր իշխանությունները գնացել են նման ենթակառուցվածքային համաձայնագիր են ստորագրել, նշանակում է իրենք ընդունել են փաստը, որ Արցախի մեծ մասը մնացել է Ադրբեջանի ենթակայության տակ։ Մենք դա չենք կարող ընդունել։ Իրենք պետք է քաջություն ունենան եւ դա ասեն»,- նշել է Արթուր Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
https://youtu.be/HOPl0lbV1fo