Նիկոլ Փաշինյանը և դավաճանական կազմը պետք է անցնեն պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների հոդվածներով
15 Փետրվար 2021
Այսօր, փետրվարի 15-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարնի Նոր Նորքի նստավայրում քննվում է իրավաբանների՝ ՀՔԾ-ի անգործության վերաբերյալ բողոքը, իսկ բակում ակցիա է տեղի ունենում՝ ի պաշտպանություն իրավաբանների:
Ոչ միայն փաստաբանների կողմից է ներկայացվել հաղորդում հանցագործության մասին, այլև բազմաթիվ տարբեր անձանց, խմբերի, ուժերի կողմից. լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իրավաբանների՝ ՀՔԾ-ի և դատախազության անգործության վերաբերյալ բողոքի քննությանը, ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:
«Եթե վերցնենք ու քրեական օրենսգրքի սահմանադրական կարգի հիմունքները պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների հոդվածները նայենք, գրեթե բոլոր հոդվածներով Նիկոլ Փաշինյանը և դավաճանական կազմը պետք է անցնեն: Վնասարարության էությունը հետևյալն է, երբ որ անձը հատուկ նպատակով կազմաքանդում է պետական կառույցները՝ թուլացնելով պետությանը, նրան մղելով մի իրավիճակ, երբ մարտահրավերների դեպքում, ինչպիսին օրինակ՝ ռազմական գործողություններն են, կամ պատերազմական իրավիճակներն են, պետությունը ի վիճակի չլինի պաշտպանվել»,-ասաց նա:
Նա նշեց, որ այս և մի շարք հարցերի պատասխաններ պետք է տրվեն, իսկ դրանք տալու համար դատախազությունը պետք է գործի սկզբունքորեն, օրենքի և Սահմանադրության պահանջին համապատասխան:
Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 22-ին ավելի քան հարյուր փաստաբաններ հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով (պետական դավաճանությունը) նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ։ Հաղորդումը վերաբերում էր մինչև պատերազմը, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո տեղի ունեցած այն իրադարձություններին, որոնք առերևույթ վկայում են պետական դավաճանության հնարավորության մասին:
Մանրանասները՝ տեսանյութում
https://youtu.be/Se_TWB_b6SA
Փաշինյանի հնարավոր դավաճանության առնչությամբ Դատախազության և ՀՔԾ-ի անգործության գործով հաջորդ նիստը՝ փետրվարի 26-ին
Դատական առաջին նիստը տեղի ունեցավ, դատավորը հաջորդ նիստը նշանակեց փետրվարի 26-ին, թեև այնքան ակնհայտ են փաստերը, որ դատարանը հիմա կարող էր գնալ խորհրդակցական սենյակ և հրապարակեր որոշումը. ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր նորքի նստավայրի առջև, որտեղ քննում են Փաշինյանի հնարավոր դավաճանության առնչությամբ ՀՀ դատախազության և ՀՀ հատուկ քննչական ծառայության անգործության վերաբերյալ՝ 100-ից ավելի փաստաբանների բողոքը։
«Ամբողջ հարցն այն է, որ փաստարկները, որոնք բերվում էին Դատախազության կողմից, ըստ էության, օրենքի վրա հղումներ էին՝ ոչ ավելին։ Տեսեք, դատախազը վկայակոչում էր Քրեական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածը, որն ասում է՝ եթե նույն քրեական գործի շրջանակներում նույն անձի հանցագործության վերաբերյալ կա այլ տեղեկատվություն, ապա կարելի է միավորել։ Փաստաբանները շատ հստակ ներկայացրին՝ եթե խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է, ապա դա կարող է այդ շրջանակում դիտարկվել, բայց, նկատի առնելով, որ մենք խոսում ենք քրեական հանցագործության հաղորդման մասին, շատ ավելի պարզ մեխանիզմ կա դրա համար և օրենսգիրքը նախատեսել է՝ հարուցիր քրեական գործ, և եթե կան նույնանման հատկանիշներ, միավորիր գործերն իրար։ Դատախազությունը փորձեց խուսափել այս ճանապարհից, բայց շատ ակնհայտ է, որ քրեական գործ հարուցելը ոչ միայն անհրաժեշտություն է, այլ օրենքի ուղիղ պահանջ է։ Եվ սա ունի չափազանց կարևոր նախադեպային նշանակություն, որովհետև բազմաթիվ հաղորդումներ կան քրեական գործեր հարուցելու ուղղությամբ կոնկրետ Նիկոլ Փաշինյանի և այն երևույթների առնչությամբ, որոնք հանգեցրել են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պարտությանը, և դրանցում կան քրեական օրենսգրքով դատապարտելի բազմաթիվ արարքներ»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․
https://youtu.be/ffGpF1hgfTc