Քննարկումներ Քաշաթաղի շրջանում
20 Նոյեմբեր 2018
Նոյեմբերի 19-ին Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի ՀՅԴ կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում շրջանի ՀՅԴ պատասխանատու ընկերների մասնակցությամբ, որին ներկա են եղել ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը եւ ԿԿ անդամ, ԱՀ մշակույթի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:
Հանդիպման ընթացքում քնարկվել են շրջանին վերաբերվող ներկազմակերպական հարցեր, ինչպես նաեւ խոսվել է շրջանի սոցիալական եւ կենցաղային խնդիրների շուրջ:
Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել նաև Քաշաթաղի շրջանի վարչական իշխանությունների եւ ՀՅԴ միջեւ փոխհարաբերությունների մասին:
aparaj.am