ՀՅԴ ՀԵՄ. Հայկական Զինված Ուժերը կանգնած են հայ ժողովրդի բովանդակ շահերի պաշտպանության հիմքում
28 Հունվար 2019
Հայաստանի երիտասարդական միությունը սիրով շնորհավորում է հայկական բանկում ծառայություն իրականացնող զինվորներին և սպաներին, ինչպես նաև ամբողջ հայ ժողովրդին` Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ստեղծման 27-ամյակի կապակցությամբ:
Հայոց հաղթական բանակը մեր ժողովրդի հպարտությունն է, որի ստեղծման ու կայացման գործում անգնահատելի է բոլոր նվիրյալների ունեցած դերակատարությունը:
Հայկական Զինված Ուժերը կանգնած են հայ ժողովրդի բովանդակ շահերի պաշտպանության հիմքում, որի մարտունակությունը թույլ է տալիս հայկական երկու հանրապետություններին և աշխարհասփյուռ հայությանը համարձակ դիմակայել մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին և հավատալ ազգային մեծ երազանքներին:
Փա՛ռք ու պատիվ մեր հերոսական բանակին, մեր քաջարի զինվորներին:
Պատի՛վ ունենք:
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միություն