ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Պատմութիւն, իրադարձութիւններ, գործիչներ

Նիկոլ Աղբալեանի դամբանականը Արամ Մանուկեանի մահուան առիթով

29 Հունվար 2019 Հայ ժողովուրդ!

Հ. Յ. Դաշնակցութեան Արեւելեան Բիւրոյի կողմէ յանձնարարւած է ինծի, հետեւելով ընդունւած սովորութեան, խօսք ըսել երկար ժամանակ Բիւրօյի անդամ եղած եւ Հ. Յ. Դաշնակցութեան ամենակարկառուն դէմքի – Արամի մասին:

Կշռելով բոլոր այն խօսքերը, զոր ես պիտի ըսեմ, ես կը յայտնեմ, որ մենք այս օր պիտի թաղենք մեծ մարդը, զոր հայ ժողովուրդը տուած է մեծ պատերազմի ընթացքին: Ի՞նչ է մեծ մարդը – Մեծ մարդը ան է, որ գիտէ ըմբռնել ժամանակի հարցը եւ որո՞նք էին այս վերջին շրջանի այն մեծ հարցերը, որ համայն հայ ժողովուրդին կը պատկանէին – հայ ժողովուրդի պաշտպանութեան եւ ազատութեան հարցերն էին ատոնք:

Թէ Վանը եւ թէ Երեւանը վկայ են, որ Արամը, այն մարդն էր, որ ուղիղ վճռեց եւ սպառելով լուծեց այդ երկու խնդիրները:

Վանը բոլորի յիշողութեան մէջն է, հոն – Արամը հանդիսացաւ հայու հերոսական ոգին, փրկելով անոր ռազմական պատիւը...

:

Երեւանը վկայ էր այն հզօր ուժին, որ կար եւ կապրէր անոր մէջ, որ կազմակերպեց դիմադրութեան ուժը եւ այդ դիմադրութեան շնորհիւ կարողացաւ հիմք դնել Հայաստանի հանրապետութեան, հայ ժողովրդի ազատագրութեան:

Մեծ խնդիրներ կը պատրաստւին տակաւ առ տակաւ, ճկուն խելքով եւ համբերատար ոգիով, ան ունէր կազմակերպչական անօրինակ եւ անսովոր կարողութիւն, որուն վկաներն են Վանն ու Երեւանը:

Արամը ընդունակ էր իր պայծառ միտքը օգտագործել եւ գիտէր շտապ կերպով, յախուռն բոլոր կենսունակ ուժերը համախմբել մեծ նպատակի շուրջը: Յանկարծակի կերպով կը լուսափայլէր անոր մէջ լայն յանդուգն ծրագիրը եւ դէմ կը հանէր թշնամու կազմակերպուած կամքին եւ այն տեղ, այդ թշնամու հնազանդ ու կարգապահ մեծ ուժերը չը կարողացան դիմադրել իր ուժերուն:

Արամի գործը կարող ենք նկատել Դաշնակցական անհատի մը ծառայութիւն հայ ժողովրդին եւ Դաշնակցութեան ծառայութիւն հայ ժողովրդին: Այդ գործը ոչ միայն Դաշնակցութեան պատմութեան գործն է այլ հայոց վերջին պատմութեան գործը, եւ հոն ան կարձանանայ իր մեծագոյն դէմքով:

Ըմբոստ էր ան ու ազատասէր, փոքր ուժերով իր ազատութիւնը պաշտպանող, յանդուգն եւ յաջող եւ իր մեծագոյն գործերը Վանի ու Երեւանի մէջ պսակւեր են յաջող:
Մենք կը թաղենք մեծ հերոսի, ժողովրդական հերոսի, մշտապատրաստ անձնուիրութիւն եւ ո՞վ է հերոսը եթէ ոչ ան, որ ունի հոգիի բարձր կոչումը, նոյնքան բարձր ամբոխէն, որքան լեռներու հսկողը: Լեռներու հովին ու բարձրութեան չեն հասնիր ճահճուտի ցեխը, անախորժ բոյրը, շատերը եղան որոնք ցանկացան ցեխ շպրտել այդ բարձրութեան, բայց ցեխը չէր հասներ բարձրութեան ու կիյնար իրեն նետողներուն վրայ:

Պէտք է հայ ժողովուրդը զգայ եւ պարծենայ այդ բարձրութեամբ, իսկ եթէ ան այնքան անզգայ ու ստորաքարշ կը մնայ, ապա ուրեմն անով կը պարծենան ուրիշները – յետնորդները: Վաղը կուգայ պատմութիւնը այս անստւեր հերոսի եւ այն տեղ մարդիկ կըլլան, որոնք նորէն կանմահանան իրենց գործերով, ինչպէս Նազովրեցի Յիսուս մատնող Յուդան եւ Սոկրատը սպաննող մատնիչները, կը մնայ այդպիսիներու յիշատակը, սակայն սեւ մուրով օծուած:

Երբ գիշեր գայ, մտէք ձեր հոգիի սենեակը եւ խօսեցէք ձեր խղճի հետ եւ ըսէք արդեօք աշխատե՞ր էք հայ ժողովրդի համար, ինչպէս Արամը, եղե՞ր էք այնքան անձնազոհ, որքան Արամը, տւե՞ր էք ձեր ամբողջ կեանքը հայ ժողովուրդին, ինչպէս Արամը…

Ձեզ կը դիմեմ Դաշնակցականներ, ան կը հանդիսանայ այն գերագոյն խորհրդանիշը, որուն կը պատկանէ ան, փշէ պսակով զարդարված Դաշնակցութեան գլուխը եւ իր հերոսներու արիւնով թրջուած է անոր ճակատը:

Կուսակցական ընկերներ այս մեծ հանգուցեալի, ջերմօրէն պահպանեցէք անոր յիշատակը, պահեցէք անոր անեղծ ոգին, անոր ոգին ուրիշ բան չէ, եթէ ոչ անձնւիրութիւն ժողովրդական շահերու, եւ հանգիստ եղէք այն բոլոր դատապարտութեանց ու պարսաւի առաջ, որոնք երբէք չեն կարող կասեցնել մեր կուսակցութեան ընթացքը, որ վճռեր է ժողովուրդը տանել դէպի լուսապայծառ ապագան:

Դուն, հայ ժողովուրդ, հազարամեա նահատակ, դուն նոյնպէս փշէ պսակ ունիս ճակտիդ, դուն նոյնպէս չարախօսուած, բամբասուած, բայց եւ այնպէս դուն ալ ասոր նման կը հաւատաս, որ պէտք է յաղթանակե ճշարտութիւնը:

Իսկ նոր սերունդը այս մարդու կեանքին մէջ կը գտնէ ամենադաստիարակիչ դասը, որու համար ան կը սորվի բարձրանալ վեր, խոյանալ դէպի մտքի բարձրունքը հայ ժողովուրդի հաւատարիմ ծառայութեան ու անձնուիրութեան համար, որովհետեւ մեզ ուրիշ բան չի մնար ընելու, այլ՝ ապրեցնել հայ ժողովուրդը:

«Աշխատանք». 12 Փետրուար 1919

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այցելություն ՀԱԵ Ֆրանսիայի Հայոց թեմ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի

02 Դեկտեմբեր 2025
Ալմելոյում կայացել է ՀՅԴ Հայ դատի Եվրո

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 29-ին և 30-ին Ալմե

01 Դեկտեմբեր 2025
Խմբագրական. Փաշինեանի փարիրսեցիութիւնը

Հայաստանի հոգեւոր եւ ազգային կեանքի վերջին օրերի իրադարձութիւնները վկայում են

01 Դեկտեմբեր 2025
Պարզապես լինել տրոյական ձի

Ու հիմա, ինքնաարդարացման ճիգի մեջ, 26 տարվա հեռվից հանկարծ մտքի պայծառացումով

30 Նոյեմբեր 2025
Խմբագրական. Կենսունակ Պետութիւն․Աղբալե

Ազգային գաղափարախօսութեան շուրջ համախմբուած հասարակութիւնն է, դարձեալ ըստ Աղբա

29 Նոյեմբեր 2025
Հ.Մ.Ը.Մ.-«Ֆրանս»ի մարզաշակութային համ

Շաբաթ, 22 Նոյեմբեր 2025-ը այսուհետեւ իր յատուկ տեղը պիտի ունենայ Հ.Մ.Ը.Մ.ի տօն

28 Նոյեմբեր 2025
Սա մաքրվելու, ջրեր զուլալելու, թացը չո

Տարիներ հետո պատմաբանները Հայաստանի այս շրջանի մասին կգրեն, որ Արցախը հանձնած,

27 Նոյեմբեր 2025
Համընդհանուր վտանգ, համազգային դիմագրա

6. Եւ միւս կողմից ունենք այսպէս ասած՝ շւարած-սպասողական Սփիւռք, միաժամանակ մտա

27 Նոյեմբեր 2025
Խմբագրական. ԵՈՒՆԵՍՔՕ-ի Մէջ Մշակութային

Պարզ է, որ նման համաշխարհային նշանակութիւն ունեցող կառոյցներու մէջ ընտրութիւնն

27 Նոյեմբեր 2025
Խմբագրական. «Խաղաղութիւն»՝ վաճառքի հա

Այս համատեքստում կարեւոր է յատկապէս գիտակցել այն իրողութիւնը, որ այս ամէնը Զել

26 Նոյեմբեր 2025
Ծախողը, գնողը եւ զոհերը…

Եւրոպացի ժողովուրդները կանդրադառնա՞ն արդեօք, որ այս ընթացքով, իրենց ղեկավարներ

26 Նոյեմբեր 2025
Ազդեցության գործակալները, Բաքվից վերադ

«Ադրբեջանը, Ալիեւի վարչակազմը պետք է իմանա՝ ինքը ում հետ հանդիպել է, դրանք հայ

26 Նոյեմբեր 2025
Կրակի բռնկումը պատահական չէ

Մի քանի օր է, ինչ Տավուշի մարզում, Գեղարքունիքի մարզում հրդեհները մոլեգնում են

26 Նոյեմբեր 2025
Մենք ունենք մեկ թիրախ, դա այսօրվա այս

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր՝ նոյեմբերի 26–ին, Ազգային ժող

26 Նոյեմբեր 2025
Սահմանադրութիւնը Գինի Չէ՛, Ո՛չ Ալ Հեղո

Ճարպիկի ու խորամանկի պատմուճան հագած՝ ան հպանցիկ անդրադարձաւ Արցախի փշոտ հարցի

26 Նոյեմբեր 2025
Ո՞վ Կը Քաղաքականացնէ Եկեղեցին

Ստեղծուած անիրաւ տագնապի սկզբնաւորութեան Նիկոլ Փաշինեան կը ծրագրէր ժողովրդային

26 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Լրացուցիչ Յայտարարութիւններ Եւ

Իսրայէլի իրականացուցած գործողութիւնները Հըզպալլայի կեդրոններու եւ պատասխանատու

26 Նոյեմբեր 2025
Հայաստանը վճարում է ամերիկյան հանրային

Ավելի կարևոր է, որ «Սպիտակ փաստաթուղթը» խեղաթյուրում է Հայաստանի Սահմանադրութ

25 Նոյեմբեր 2025
Ադրբեջանի իրական նպատակը ոչ թե խաղաղու

Արցախի ԱԺ նախկին փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ն

25 Նոյեմբեր 2025
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորն

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանը, Աննա Գրիգորյանը,

25 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company