ԱՄՆ Կոնգրեսը Թուրքիային զենքի մատակարարումների վրա սահմանափակումներ է մտցրել
15 Փետրվար 2019
ԱՄՆ Կոնգրեսը ծախսերի մասին օրինագիծ է ընդունել, որը Թուրքիայի վերաբերյալ երկու կետ է ներառում: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը եւ Հունա-մայրցամաքային առաջնորդների խորհուրդը երկու կետն էլ աջակցել են:
Առաջինը վերաբերում է Թուրքիայի նախագահի թիկնազորին զենքի վաճառքի արգելքին այն դեպքում, եթե ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Կոնգրեսին չհայտնի, որ այդ թիկնազորի աշխատակիցները 2017 թվականի մայիսին Վաշինգտոնում ծեծել են ցուցարարներին:
Երկրորդ կետով արգելվում է Թուրքիային F-35 կործանիչների մատակարարումը՝ մինչեւ պաշտպանության նախարարությունը զեկույց չներկայացնի Անկարայի կողմից ռուսական Ս-400 համակարգի գնման հետեւանքների մասին:
Հայկական եւ հունական կազմակերպությունների ներկայացուցիչները ողջունել են օրինագծի ընդունումը:
Սենատի եւ Կենգրեսի ընդունած օրինագիծը ստորագրելու համար կուղարկվի երկրի նախագահ Դոնալդ Թրամփին: