Սա մի հարց է, որը ական է պետության տակ
20 Փետրվար 2019
Այսօր Արցախյան շարժման 31-րդ տարեդարձի օրն է: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Արցախյան շարժման տարեդարձի առթիվ հայտարարություն է տարածել, որում շնորհավորանքից հետո նշել է. «Ներքաղաքական ու աշխարհաքաղաքական բարդ վայրիվերումների արդյունքում իշխանության եկած մարդիկ շարունակ ուժգին հարվածներ են հասցնում Հայաստանի և Արցախի պետականության հիմքերին»։
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը 2018-ի դեկտեմբերի 7-ից կալանքի տակ է, մեղադրվում է 2008-ի նախագահական ընտրություններից հետո սահմանադրական կարգը տապալելու մեջ։
«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը նշեց. «Իրեն էլ կարելի է հասկանալ, Ռ. Քոչարյանը այս շարժման ակունքներում կանգնած մարդ է, և հիմա բանտում է, իր կարծիքով՝ ամեն ինչը քաղաքական նպատակներով է կատարվում, ինչ-որ իմաստով հասկանալի է, իհարկե առանց կիսելու նրա տեսակետը»:
Ամիսներ առաջ մենք հայտարարությամբ ենք հանդես եկել, դրամի մասով մեղադրանքը հանած, մյուս մասը կարող է մեկնաբանվել որպես քաղաքական նպատակներով կատարվող քայլ: Քաղաքական մթնոլորտ է ստեղծված. իրականում հարց է, թե այս ձևով խնդրին մոտենալը ինչքանով կծառայի նպատակին, եթե իսկապես նպատակը Մարտի 1-ի գործը բացահայտելն է: Մենք Մարտի 1-ի բացահայտմանը մեծ կարևորություն ենք տալիս… Մեր խնդիրը Քոչարյանի պաշտպանությունը չէ, մեր խնդիրն այն է, որ արդարադատություն լինի և չլինի այնպիսի գործընթաց, որ մեր երկիրը խայտառակ լինի…
Հիմա մարդիկ կան, որ ասում են ձգանը քաշողը չէ, որ անպայման պատասխանատու է, այլ հրամանը արձակողը, եթե այդ հրամանն արձակողը գտնվի, ավելի արդյունավետ է, քան ասել, որ սահմանադրական կարգը տապալվել է, որովհետև եթե սահմանադրական կարգը տապալվել է, նշանակում է, որ 2008թ փետրվարի 23-ից առ այսօր ինչ եղել է մեր պետության մեջ՝ ներառյալ վերջին քաղաքական գործընթացները, բոլորը Սահմանադրությանը դեմ են. որտե՞ղ կանգ առավ սահմանադրական կարգի տապալումը. Քոչարյանի պաշտոնավարման ժամկետի ավարտո՞վ. սա մի հարց է, որն ական է պետության հիմքերի տակ: Նպատակը եթե Մարտի 1-ի բացահայտումն է, բացահայտեք…»:
Մանրամասները՝ տեսանյութում: