
Վիգեն Զաքարյան

Ծնվել է 1969թ. մարտի 15-ին Բեյրութում, Լիբանան:
Պատանի հասակում անդամագրվել է Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միությանը (ՀՄԸՄ) որպես սկաուտ, ապա հեծելարշավի խմբի անդամ:
1988 թվին ավարտել է Համազգայինի Մելանքթոն եւ Հայկ Արսլանեան ճեմարանը:
Հետևել է Հայկազյան համալսարանի առեվտրական հյուղի շարք մը դասընթացների:
Եղել է ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության (ԼԵՄ) «Դրոշակ» մասնաճուղի վարչության ու Կենտրոնական քարոզչական հանձնախմբի ներկայացուցիչ: Եղել է նաև Համազգայինի պարախմբի անդամ:
Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ մասնակցել է հայկական թաղամասերի պաշտպանությանը:
1992-ի ապրիլին կամավոր ժամանել է Արցախ, մասնակցել Շուշիի ազատագրմանը:
Զոհվել է 1992թ. մայիսի 8-ին Զարիսլուում:
Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Արիության» և «Շուշիի ազատագրման» մեդալներով:
https://youtu.be/nukd0EWy0tQ
Վարդան Բախշյան

Ծնվել է 1965թ. հունիսի 1-ին Երևանում:
1982-ին ավարտել է միջնակարգ դպրոցը, 1983-85-ին ծառայել է խորհրդային բանակում:
1989-ին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1990-91-ին աշխատել է պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիայում, 1991-ից միաժամանակ դասավանդել է Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հայագիտական թեքումով դպրոցում:
1991-ից` Հայ մարմնակրթական ընդհանուր միության սկաուտական կազմակերպության կենտրոնական վարչության անդամ:
Մասնակցել է ՀՀ սահմանամերձ, ԼՂՀ Ստեփանակերտի, Բերդաձորի ենթաշրջանի, Հադրութի, Ասկերանի շրջաների ինքնապաշտպանական մարտերին:
Զոհվել է 1991թ. դեկտեմբերի 16-ին Հասանաբադ գյուղի մատույցներում:
Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և ՀՀ «Արիության» մեդալով:
-«Ես մեկնում եմ կռիվ՝ մեռնելու կամ հաղթելու, բայց՝ հաղթելու»
-«Վարդան Բախշյանի պես տղերքը մեզ շատ են պակասում»
https://www.youtube.com/watch?v=t9MNxid4Wo8
Սարգիս Ազնավորյան

Ծնվել է 1924 թվականին, Բուրջ Համուդի Նոր Ադանա թաղամասում՝ Լիբանան:
Տակավին պատանի, իրենց կյանքը հայ ժողովրդի դարավոր երազի նվաճման համար ընծայաբերված հերոսներից ներշնչված՝ ուղղվում է դեպի Դաշնակցության ակումբը, դառնալու հայ ժողովրդի ցավերը ամոքելու և դարավոր մեծ երազնաքը հետապնդելու երդում կատարած անսակարկ նվիրյալներից մեկը:
Մաս է կազմում շրջանի կուսակցական պատասխանատու մարմնին, որպես կոմիտեի անդամ, ներկայացուցիչ, իսկ ավելի ուշ, Լիբանանի Կենտրոնական կոմիտեի անդամ:
Սարգիս Ազնավորյանը նշանակվում է Դաշնակցության Լիբանանյան կազմակերպության շարքերում թրծված, մարտական կառույցի դժվարին ընտրություններից անցած և գաղափարի ու զենքի իր ընկերոջ՝ Աբո Աշճեյանի պատասխանատու աշխատանքը շարունակելու:
1985 թվականի ապրիլի 24-ը, կրկնակի բողոքի օր է դառնում լիբանանահայության համար:
Ապրիլի 23-ին, Բուրջ Համուդում, դարանակալ ուժերի նյութված դավադրության զոհ է դառնում Ընկեր Սարգիս Ազնավորյանը:
Սարգիս Զեյթլյան

Ծնվել է 1930 թվականին, Մուսա Լեռան Խըդըր Բեկ գյուղում:
Հաճախել է Լիբանանի Այնճարի «Յառաջ» ազգային վարժարանի նախակրթարանը, Երուսաղեմի «Ժառանգավորաց» վարժարանը եւ Բեյրութի «Նշան Փալանճեան» ճեմարանի հայագիտական բաժինը՝ Լևոն Շանթի եւ Սիմոն Վրացյանի տնօրինության օրերին:
1954-ին հրավիրվել է Կահիրե, իբրեւ Ընկ. Վահան Նավասարդյանի խմբագրած «Յուսաբեր» օրաթերթի օգնական խմբագիր, իսկ 1958-ից մինչեւ 1962-ին Լիբանան վերադառնալը վարում էր խմբագրի պաշտոնը:
Նշանակվել է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի խմբագիր ու մնացել է այդ պաշտոնին մինչեւ 1968 թվականը:
ՀՅԴ 20-րդ Ընդհանուր Ժողովին ընտրվել է Բյուրոյի անդամ եւ մնացել է մինչեւ իր առեւանգումը: Հ.Յ.Դ. Բյուրոյի պաշտոնաթերթ «Ազդակ շաբաթօրյակ-Դրոշակ»-ի հիմնադրումից հետո, մի շրջան իբրեւ օգնական խմբագիր պաշտոնավարելուց հետո 1978-ից սկսած գործել է խմբագրապետի հանգամանքով, մինչեւ իր առեւանգումը՝ 28-ը մարտի 1985 թվական:
1985-ի մարտի 28-ի առավոտյան Բեյրութի Զոքաք-Պլաթի շրջանում «Նշան Փալանճեան» ճեմարանի ճանապարհին, հակադաշնակցական դավադիր ուժերի ձեռքով առևանգվել է եւ ավելի ուշ անծանոթ պայմաններում տմարդի ձեւով սպանվել է իր ընկերակից, Լիբանանի Երիտասարդ Միության անդամ Կարո Գոլանճյանի հետ:
-Սարգիս Զէյթլեանի պատգամը՝ ՀՅԴ 89 ամեակին, 1979
-Սարգիս Զէյթլեանի Մայիս 28-ի պատգամը
-Սարգիս Զէյթլեանի պատգամը՝ Լիբանանահայ երիտասարդներուն, 1976
https://www.youtube.com/watch?v=XZp-XzyFrOw
https://www.youtube.com/watch?v=Ivt8Wg62eM8
Սարգիս Թովմասյան - Սերժ

Սերժ, Սերժիկ, բուն անունով Սարգիս Թովմասյան ծնվել է 1943-ին, Պարսկաստանում:
Զինվորական ծառայության իր շրջանը հազիվ բոլորած, ռազմագիտական միջոցներին ու ձեվերին քաջածանոթ, ՀՅԴ կուսակցական դպրոցի դասընթացներին հետեվելու նպատակով Սերժը «Պարսկաստանի խորքից» 1969 թվականին մեկնում է Բեյրութ:
Նա այնտեղ հետեվում է նաև St. Joseph համալսարանի Արևելյան դպրությունների դպրոցի հայագիտության ճյուղին:
Կուսակցական դպրոցի ուսանող էր եւ մաս էր կազմում ՀՅԴ «Զավարյան» ուսանողական միությանը, և միաժամանակ «Զավարեան» աշակերտական միության քաղաքի մասնաճյուղի պատասխանատուր էր:
Հետո նա ընտրվում է Ուսանողական մարմնի անդամ, և մասնակցության մի կարևոր բաժին է բերում ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական Միության ծրագրման և իրականցման աշխատանքներում:
1976 թվականի մարտի 28-ին, Սերժ, Անթլիասի «Աղբալյան» ակումբում «գիտակից» զոհ է գնում ռումբի պայթյունի, և իր բաժանում իր նորակազմ ընտանիքից եւ ընկերային մեծ շրջանակից:
Սերժը գիտակցաբար զոհվում է, որպեսզի ուրիշներ ապրեն:
Արշավիր Շիրակյան

Ծնվել է Պոլսում՝ Թուրքիա: Պատանի տարիքում եղել է որպես Հ.Յ.Դ.սուրհանդակ և զենք փոխադրող:
Եղեռնի օրերին մասնակցել է Պոլսում ապաստանած ընկերների տեղից-տեղ փոխադրության ու տեղավորման գործին:
Որպես «թուրք լակոտ» ընկերակցել է Սրբուհի Մարգարյանին, ով ծպտվելով թուրք, ազատագրել է հայ որբերին:
1920 թվականին Պոլսում ահաբեկել է տնաքադանդ մատնիչ, թուրք գործակալ Վահե Իհսանին (Եսայան):
Ժամանել է Երևան, որտեղ ծանոթացել է Արամ Երկանյանին. զինվորական նախարար Ռ. Տեր Մինասյանի կողմից երկուսով ուղարկվել են Բաքու՝ Եղեռնի ջարդարարների հետքերի որոնման համար:
Հ.Յ.Դ. Բյուրոյի որոշումամբ գնացել է Եվրոպա, իրեն հանձնված հույն եւ էտիրնեցի ծագում ունեցող – Արսել Սիրակ նոր անձագրով:
1921թ․-ին Հռոմում ահաբեկել է թուրք վարչապետ Սայիդ Հալիմ Փաշային: Այնուհետև Բեռլինում՝ իր ու Արամ Երկանյանի գնդակներից, իրար վրա են տապալում Տրապիզոնի կուսակալ Ջեմալ Ազմին (հայ մանուկներին սնդուկներով Սեւ Ծով նետած ջարդարարին) եւ Իթթիհաթական ջարդարար Բեհաեդդին Շարքիրին:
Մահացել է ԱՄՆ-ում՝ 73 տարեկան հասակում:
-«Հայ ժողովուրդի նահատակաց կտակին արդարահատոյց բազուկը»-Նազարէթ Պէրպէրեան
-«Արշավիր Շիրակյան. հայ վրիժառու բազուկը»-Վահե Անթանեսյան
https://www.youtube.com/watch?v=fWLfWriK5b0
Սոֆի Արեշյան-Օհանջանյան - Ռուբինա

Ծնվել է Թիֆլիսում:
Լինելով Սամվել Ֆայնի (Քրիստափորի գերման-հրեական ծածկանունը) դուստրը, Ռուբինա Ֆայն ծածկանունով մասնակցում է Սուլթան Համիդին ահաբեկելու անհաջող մահափորձին, Սեյլամլքի (տոնական) օրը՝ Պոլսում։
Մահանում է Կանադայում՝ 90 տարեկանում։ Համո Օհանջանյանի կողակիցն էր։
Սիմոն Վրացյան

Ծնվել է Նոր Նախիջեւանի Մեծ Սալա գյուղում՝ հյուսիսային Կովկասում։ Ավարտել է Էջմիածնի Գևոգյան ճեմարանը: Վիեննայում մասնակցել է ՀՅԴ Բյուրոյի 4-րդ Ընդհանուր Ժողովին։ Մասնակցել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական դասընթացներին։
Ամերիկայում՝ «Հայրենիք»-ի, Թիֆլիսում՝ «Հորիզոն»-ի եւ Փարիզում «Դրօշակ»-ի խմբագրն է եղել։
Կովկասում մաս է կազմել կամավորական գնդերի կազմակերիչ մարմնին: Ընտրվել է Բյուրոյի անդամ:
Հայաստանի առաջին Հանրապետության չորրորդ վարչապետն էր:
Հրատարակել է «Հայաստանի Հանրապետութիւն» հուշերի շարք եւ այլ գործեր:
1952-ից մինչև իր մահը եղել է Բեյրութի Համազգայինի «Նշան Փալանճեան» ճեմարանի տնօրենը։
Մահացել է Բեյրութում՝ 87 տարեկանում։
Արտաշես Հովսեփյան - Մալխաս

Ծնվել է Տրապիզոնում: Երկրորդական ուսումը ստացել է Էրզրումի Սանասարյան վարժարանում:
Եգիպտացիի հեղափոխական կնքահայրությունով, Սամսոնում մտել է ՀՅ Դաշնակցության շարքերը:
Մեկնել է եղբոր մոտ, ԱՄՆ, որտեղ թղթակցել է «Հայրենիք» թերթին:
Եղել է Դաշնակցության ներկայացուցիչը Ուրմիայի եւ Վանի մեջ: Ղեկավարել է Խոյի եւ Թադեի վանքի զենքի փոխադրության գործերը: Պատրաստել է Վասպուրականի քարտեզը:
Սահմանադրության շրջանում մեկնել է Տրապիզոն, որտեղ հրատարակել է «Խարիսխ» թերթը:
Հայաստանի Հանրապետության շրջանում եղել է խորհրդարանի անդամ:
Փետրվարյան ապստամբությունից հետո վերադարձել է ԱՄՆ:
Իր գրական գործերում (Զարթոնք, եւ այլն) պատմում է հեղափոխական գործերի, դեմքերի ու դեպքերի մասին:
Մահացել է Բեյրութում՝ 85 տարեկանում: