Մուշեղ Ավետիսյան - Սասունցի Մուշեղ

19 Մարտ , 1956

Ծնվել է Սասնո Խիանք գավառում: Եղել է ֆիդայի, խմբապետ: Հաճախել է Ս. Կարապետ վանքի եւ Մշո վարժարանները:

Մասնակցել է Սասնո կռիվներին: Ռուբենի կողմից, կազմակերպչական գործով ուղարկվել է Դիարբեքիր՝ «Բլբուլ» կեղծ անունով:

Սահմանադրության շրջանում Սիմոն Զավարյանի կողմից նշանակվել է գործիչ Ս. Կարապետի շրջանում:

Եղել է Սասնո 7-ամսյա ինքնապաշտպանության կռիվների զինվորական ղեկավարներից։

1918-ին, Մուշեղը Փեթարա Մանուկի հետ եղել է Հայաստանի Արարատյան դաշտի Սասնո ուժերի ղեկավար, գրավել է Թալինի բերդը եւ բազմաթիվ շրջաններ, ուր տեղավորվել են Տարոն-Սասունի գաղթականները:

Փետրվարվարյան ապստամբության ղեկավարներից էր։

Մահացել է Բեյրութում, Լիբանան, 69 տարեկանում:

«Սաս­նոյ ֆե­տա­յա­կան սե­րուն­դին ան­կեղծ զի­նո­ւորն ու քա­ջա­րի խմբա­պե­տը»-Ն.