Նիկոլ Աղբալյան

01 Ապրիլ , 1875 - 16 Օգոստոս , 1947

Ծնվել է Թիֆլիսում: Հայ գրականագետ, մանկավարժ, դաշնակցական ղեկավար, գործիչ:
Հաճախել է տեղական Ներսիսյան դպրոցը եւ Էջմիածնի Գևորգեան ճեմարանը: Սովորել է  Մոսկվայի, Լոզանի, Սորբոնի համալսարաններում:

Եղել է ուսուցիչ Կաղզվանում, Ագուլիսում, Շուշիում, Աղեքսանդրիայում եւ Բեյրութում:
Թիֆլիսի «Հորիզոն» թերթի խմբագիրն էր:

Անկախ Հայաստանի խորհրդարանի անդամ եւ կրթության նախարար: Իր ջանքերով Ալեքսանդրապոլում բացվել է Հայաստանի պետական համալսարանը:
Համազգային Ընկերության եւ Բեյրութի Ճեմարանի հիմնադիրներից է:

Մահացել է Բեյրութում՝ 72 տարեկանում։

-«Հայաստանի եւ հայութեան հայացման ու ազգային որակի բիւրեղացման առաքեալը»-Ն.

-«Հայաստանի եւ հայ ժողովուրդի վեհաշուք մտաւորականը»-Ն.