
Խաչատուր Կարճիկյան

Ծնվել է Վաղարշապատում: Եղել է փաստաբան Պետերբուրգ քաղաքից, պետական գործիչ, քաղաքագետ:
Եղել է ՀՅԴ Արևելյան Բյուրոյի, Ազգային Բյուրոյի և Կովկասյան Սեյմի անդամ:
Իբրև Քաղաքների Միության ներկայացուցիչ, 1918 թ.-ի կամավորական շարժման օրերին, Կարճիկյանը տեղավորվել է ռազմաճակատի թիկունքում գտնվող Բասենի շրջանում, վերադարձող գաղթականների տեղավորման գործով. Արեւմտյան Հայաստանում ժամանակավոր կառավարության օրերին, եղել է Զավրյանի խորհրդատու ու գործակից:
Հայաստանի առաջին Հանրապետության ժամանակ Հ. Քաջազնունու դահլիճում, եղել է պարենավորման, ապա ելևմտական (ֆինանսների) նախարար:
Եգոր Տեր Մինասյանի կողմից, քաղաքական բնույթի հետևանքով, սպանվել է իր աշխատասենյակում՝ 36 տարեկանում:
-«Պետականութեան կերտիչի եւ անձնուէր յեղափոխականի դաշնակցական միաձուլումը»-Ն.
Գրիգոր Միրազբեկյան - Մածուն Խեչո

Ծնվել է Խոյի Սեյդավար գյուղում: Հայդուկ: 1894-ին, Շուշիում մտել է Հ.Յ.Դ. շարքերը. Նիկոլ Դումանի հետ անցել է Պարսկաստան:
Արաուլ լեռան գագաթից հեռադիտակով ուսումնասիրելուց հետո պատրաստել է Խանասորի դաշտի հատակագիծը։
Բաքվում կատարել է բանվորական շարժման կազմակերպական աշխատանքներ:
Հայ-թաթարական կռիվներին, Արամայիսի հետ ղեկավարել է Վարանդայի եւ Ասկերանի կռիվները:
Պարսկական ազատագրական շարժմանը որպես Եփրեմ Խանի օգնական, ստանձնել է Թեհրանի պաշտպանության պատասխանատվությունը։
Զոհվել է Բաքվից դեպի Շամախ ճանապարհին, թաթարների դեմ կռիվի ընթացքում։Խեչոն 44 տարեկան էր:
Մուրադ Խրիմյան - Սեբաստացի Մուրադ

Ծնվել է Սեբաստայի Կովտուն գյուղում: Եղել է ֆիդայի, խմբապետ: Կրթությունը ստացել է տեղի վարժարանում՝ ապա Պոլսում:
Թորգոմի «Մրրիկ» խմբի հետ անցել է Սասուն եւ դարձել հերոսամարտի ղեկավարներից մեկը, անկարելին դարձնելով կարելի. երբ պարենն ու ռազմամթերքը սպառած, ճեղքել է թշնամու շղթան, ծերերի, մանուկների ու վիրավորների մի բազմություն հասցրել է Մշո դաշտ ու ինք մի խումբ ֆիդայիների հետ գնացել է Վան ու զինամթերք է բերել Սասուն:
Հայ-թաթարական կռիվներին կռվել է Զանգեզուրի և Նախիջևանի ճատակներում, ու վարել է Ղափանի (Կապան) 50 հայ գյուղերի ինքնապաշտպանությունը:
Մասնակցել է Վիեննայի 4-րդ Ընդհանուր Ժողովին:
Սահմանադրությունից հետո հաստատվել է Սեբաստիայում ու կազմակերպել շրջանը:
Առաջին աշխարհամարտի սկզբին անցել է Թիֆլիս, Անդրանիկի կամավորական գնդի հետ մասնակցել է Կարինի, Երզնկայի, Սարիղամիշի մարտերին:
Մուրադին ենք պարտական «մէկ հայ մէկ ոսկի» հայ բեկորների (որբերի) փրկության գործը:
Մուրադը ղեկավար մասնակցություն է ունեցել Բաքվի հերոսամարտին, որտեղ և զոհվել է 44 տարեկանում:
-««Ես մահ չեմ ուզեր.. Ազատությունը կուզեմ տեսնել». Սեբաստացի Մուրադ»
Տիգրան Աբաճյան - Կայծակ Առաքել

Ծնվել է Բաբերդում: Երզնկայում միանում է Դերսիմի Քեռիի խմբին: Կարսում իր անբաժան զինակից ընկեր Գյումիշխանեցի Ավոյի հետ զբաղվում է զենքի փոխադրության գործով. Ճարտարի հետ մասնակցում է Խաթավի լեռան եւ ավերակ ջաղացի կռիվներին:
Մաս է կազմել «Շանթ» խմբին:
Թորգոմի «Մրրիկ» խմբով անցնում է Սասուն ու մասնակցում է բոլոր կռիվներին. ապա Կովկասի Հայ-թաթարական կռիվներին, հետո՝ Պարսկաստանի ազատագրման կռիվներին:
1915-ին Վանի ինքնապաշտպանության՝ զինվորական մարմնի անդամ:
Մասնակցում է կամավորական Ա. գնդին:
Երզնկայում Մուրադի հետ զբաղվում է հայ բեկորների փրկության գործով:
Հանկարծամահ է լինում Երզնկայում՝ 47 տարեկանում։
Ավետիս Բիզյան - Գյումիշխանեցի Ավո

Ծնվել է Գյումիշխանում՝ Տրապիզոնի մոտ:
Երզնկայում միանում է Դերսիմի Քեռիի խմբին. Կայծակ Առաքելի մտերիմ ու անբաժան զինակից ընկերն էր, որի հետ մասնակցել են բազմաթիվ կռիւների – Երզնկա, Խաթավին լեռ, Ախլաթ, Սասուն, Մուշ, Հայ-թաթարական եւ Պարսակստանի ազատագրական կռիվներին:
Մաս է կազմել «Շանթ» խմբին:
Բաթումիում Ավոն մասնակցում է Վանի նահանգապետի ահաբեկմանը։
Կամավորական կռիվներին գումարտակի պետ էր:
Կոչվել է «Անաչառ Ավո»:
Մահացել է Բաթումում՝ 50 տարեկանում։
Արշակ Գավաֆյան - Քեռի

Ծնվել է Կարինում: Զբաղվել է պայտառի, թամբագործի արհեստով: Եղել է ֆիդայի, խմբապետ, Հունոյի խմբից:
Մասնակցել է Կուկունյանի արշավախմբին. Թորգոմի «Մրրիկ» խմբով եկել է Սասուն, որտեղ նշանակվել է պարենավորման պահեստապետ:
Հայ-թաթարական կռիվների ժամանակ ղեկավարել է Սիսիան-Ղարաքիլիսա շրջանի պաշտպանությունը:
Պարսկաստանի ազատագրական կռիվների ժամանակ եղել է Եփրեմի աջ թևը, իսկ նրա մահից հետո՝ հայ-պարսիկ ուժերի հրամանատարը:
Նշանակվել է կամավորական 4-րդ գնդի հրամանատար եւ մասնակցել Սարիղամիշի ռուս-թուրքական պատերազմին՝ թուրքերի դեմ:
Մուսուլի արշավանքին փրկել է ռուս-հայ պաշարված զորաբանակը Ռևանդուզում (Իրաք), սակայն ինքը ճակատից խփվելով նահատակվել է 53 տարեկանում:
-«Հայ Հերոսի ալեհեր, բայց յաւերժ երիտասարդ դէմքը»-Ն.
-«Հայոց գաղափարի զինուոր առիւծը՝ քաջն ՔԵՌԻ ինկաւ Ռըւանտուզի ահեղ կռուին»-Ն.
Հարություն Շահրիկյան - Նիթրա, Ատոմ

Ծնվել է Շապին Գարահիսարում: Հաճախել է Պոլսի Կալաթա-Սերիա դպրոցը։ Իրավաբան, Հ.Յ.Դ. գործիչ, Բյուրոյի անդամ:
Տրապիզոնում որպես փաստաբան ստանձնել է հայ բանտարկյալների պաշտպանությունը: Կովկասով անցել է Սալմաստ, որտեղ հաջողությամբ լուծել է կազմակերպության ներքին տարակարծությունները ու շատպել է Խանասորի արշավանքին։
Հայ-թաթարական կռիվների օրերին, «Փոթորիկ»-ի կողմից ուղարկվել է հյուսիսային Կովկաս, անհրաժեշտ գումար ապահովվելու, զինամթերք գնելու համար:
Սահմանադրության տարիներին ջանք է թափել հաջողացնելու երկաթգծի շինությունը Թուրքիայի արեւելյան նահանգներում, բայց իզուր:
Պատերազմի սկզբին, Շահրիկյանը մնացել է Պոլսում ու զոհվել է Եղեռնի ժամանակ՝ 55 տարեկանում։
Գարեգին Չաքալյան - Խաժակ

Ծնվել է Ալեքսանդրապոլում: Ավարտել է Ժնևի համալսարանի ընկերաբանության (սոցիոլոգիա) բաժինը:
Մտավորական գործիչ: Աշխատել է «Դրօշակ»-ում: Քարոզչական ու կազմակերպչական առաքելություններով գործուղվել է Բալկաններ, ապա՝ Իզմիր եւ Եգիպտոս:
Թիֆլիսում եղել է Ներսիսյան դպրոցի ուսուցիչ և «Մշակ» թերթի խմբագիրը:
Ա. Ահարոնյանի եւ Ե. Թոփչյանի հետ հրատարակել է «Յառաջ» եւ «Ալիք» թերթերը:
Անցել է Պոլիս, որտեղ վարել է Սամաթիայի ազգային վարժարանի տնօրինությունը ու աշխատել է «Ազատամարտ»-ում:
Մահացել է 48 տարեկանում․ եղեռնի զոհերից է։
Ատոմ Յարճանյան - Սիամանթո

Ծնվել է Ակնում: Հայ բանաստեղծ, դաշնակցական գործիչ:
Վաճառական հոր հետ տեղափոխվել են Պոլիս, որտեղ հաճախել է Գում Գափուի Միրիճանյան դպրոց, ապա Սկյուտարի Բերբերյան վարժարանը:
Փարիզում՝ Սորբոնի համալսարանում եղել է ազատ ունկնդիր՝ գրականության մասնագիտացմամբ։ Այցելել է Ամերիկա, Թիֆլիս, Բաքու, Էջմիածին:
Բոստոնում աշխատել է «Դրօշակ»-ում եւ «Հայրենիք»-ում, որտեղ վարել է դրանց խմբագրությունը։
Մահացել է 37 տարեկանում՝ Եղեռնի զոհերից է։
Հայկ Թիրյաքյան - Հրաչ

Ծնվել է Տրապիզոնում: Սովորել է Նանսիի (Ֆրանսիա) գյուղատնտեսական վարժարանում՝ Արմեն Գարոյի հետ: Ժնեւում միանում է Հ.Յ. Դաշնակցությանը։
Ղեկավար դեր է ունենում Բանկ Օթոմանի գրավման գործում:
Կազմակերպչական գործով եղել է Կիպրոսում, Բալկանյան երկրներում, Ռուսաստանում, Եգիպտոսում:
Որպես Կիլիկիայի Պատասխանատու Մարմնի անդամ, Հրաչն անցել է Իզմիր, բռնի հանգանակություն ձեռնարկելու:
Ահաբեկման հետեւանքով բանտարկվել է. Սահմանադրության շրջանում ազատ է արձակվել, հատատվել է Պոլսում, որտեղ ստանձնել է «Ազատամարտ» թերթի վարչական պատասխանատվությունը:
Եղեռնի զոհերից է: Հրաչը 44 տարեկան էր: