Փոխվել են իշխանությունները, մթնոլորտը, բայց Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման հարցում տեղաշարժ չկա․ Իշխան Սաղաթելյան
02 Ապրիլ 2019 Երկրում փոխվել են իշխանությունները, մթնոլորտը, բայց Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման հարցում որեւիցե տեղաշարժ չկա: Այս մասին ասել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:Նա նշել է, որ սեպտեմբերին գործի քննությունը վերսկսվել է, սակայն դեկտեմբերին կասեցվել է նոր հանգամանքների բացակայության պատճառաբանությամբ: Դաշնակցության ներկայացուցիչը հայտնել է՝ պահանջում են, որ վերաբացվի եւ տեղի ունենա ամբողջական, արդարացի, օբյեկտիվ քննություն: Նա ընդգծել է, որ գործի վերաբացումից հետո դրանով զբաղվել է նույն քննչական խումբը, եւ խորը անվստահություն ունեն նրա գործունեության վերաբերյալ:
Ապրիլի 2-ին՝ Հրաչ Մուրադյանի սպանության օրը՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա բողոքի ակցիա Գլխավոր դատախազության շենքի դիմաց: Հավաքվածները պահանջելու են վերսկսել գործի քննությունը եւ այն կատարել նոր քննչական խմբի միջոցով:

Հիշեցնենք, որ Պռոշյանի գյուղապետ, Արցախյան պատերազմի մասնակից Հրաչ Մուրադյանը սպանվել է 2013-ի ապրիլի 2-ին համայնքապետարանի շենքի դիմաց:
Պահանջում ենք գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ բացահայտում
2013 թվականի ապրիլի 2-ին Պռոշյան գյուղի իր աշխատավայրի դիմաց դավադիր կրակոցով սպանվեց Պռոշյանի համայնքապետ, Արցախյան ազատամարտի հերոս Հրաչ Մուրադյանը:
Անցնող վեց տարիների ընթացքում հանցագործության բացահայտման համար որևէ լուրջ տեղաշարժ չի կատարվել՝ չնայած մեր հետևողական պահանջին ու տուժողի իրավահաջորդների համառ ջանքերին:
Ըստ այդմ` ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը 2019 թվականի ապրիլի 2-ին` ժամը 15։00-ին, կազմակերպում է բողոքի ցույց ՀՀ գլխավոր դատախազության առջև՝ պահանջելով գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ բացահայտում:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
Թվական | Նախաձեռնություն |
---|---|
2010թ. | Կրակ էին բացել Հրաչ Մուրադյանի մեքենայի ուղությամբ, Հարուցվել էր քրեական գործ, որն այնուհետև կարճվել էր |
2013 Ապրիլ 02 | ՀՅԴ Գերագույն Մարմնի հայտարարությունը |
2013 Ապրիլ 04 | Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործով կա երկու կասկածյալ. ՀՀ ոստիկանություն |
2013 Ապրիլ 05 | Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործով կալանավորվել է Արայիկ Պետրոսյանը |
2013 Ապրիլ 08 | Հրաչ Մուրադյանի սպանության գործով ձերբակալված եղբայրներից մեկը ազատվել է արգելանքից |
2013 Ապրիլ 16 | Գյուղապետի սպանության գործով Պետրոսյանի եղբայրը դարձյալ կալանավորվել է |
2013 Ապրիլ 18 | Նոր մանրամասներ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունից |
2013 Մայիս 15 | ՀՅԴ-ն դատապարտում է վանդալիզմի, ստորության ցուցադրական գործողությունը: |
2013 հունիս 13 | ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանը եւ Աղվան Վարդանյանը այսօր առավոտյան հանդիպել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ: |
2013 Հուլիս 03 | Պռոշյան գյուղում մոմավառություն Հրաչ Մուրադյանի մահվան երեք ամիսը լրանալուն: |
2013 Հուլիս 12 | ՀՅԴ ԳՄ մամուլի ասուլիս հրավիրեց. Աղվան Վարդանյանը հայտարարեց «Հրաչ Մուրադյան. արդարության պահանջ» հասարակական շարժման ստեղծման մասին: Շարժումը, ըստ բանախոսի, կուսակցական չէ: Շարժման հիմնական նպատակը գործով արդարադատության հասնելն է եւ արդարադատությանն աջակցելն է: Մելանյա Առուստամյանը Հրաչ Մուրադյանի սպանությանը նախորդած դեպքերը կասկածելի է համարում։ |
2013 Հուլիս 25 | Փորձաքննությունը վկայում է, որ նախկին փորձաքննության արդյունքները նախաքննության կողմից կասկածի տակ են դրվել։ |
2013 օգոստոսի 23 | Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում Հրաչ Մուրադյանի ծննդյան օրը, տեղի է ունեցել հիշատակի արարողություն: |
2013 Սեպտեմբեր 2 | Բողոքի ակցիա` Հրաչ Մուրադյանի սպանությունը բացահայտելու պահանջով: Հրաչ Մուրադյանի հարազատները և ընկերներն բողոքի ակցիա են կազմակերպում ՀՀ ոստիկանության գլխավոր վարչության դիմաց: |
2013 Սեպտեմբեր 2 | Հայաստանի Հանրապետության ոստիկանության Քրեական հետախուզության վարչության պետ Արամ Զախարյանն ընդունեց Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի նախկին ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտումը պահանջող ակցիայի 4 մասնակիցների: «Պարոն Զախարյանը մեզ վստահեցրեց, որ նախաքննությունը շարունակվում է, օպերատիվ աշխատանքները շատ դանդաղ, սակայն առաջ են գնում: Մեզ ոստիկանությունից խոստացան, որ մենք պարբերաբար տեղեկություններ կստանանք գործի մանրամասների վերաբերյալ,- Վովա Սահակյանը: |
2013 Հոկտեմբեր 29 | «Հրաչ Մուրադյան-արդարության պահանջ» հասարակական շարժումը բողոքի երթ կազմակերպեց օպերայից նախագահական: Նրանք պահանջեցին Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտումը: երթի մասնակիցները նամակ հանձնեցին Սերժ Սարգսյանին: |
2013 Հոկտեմբեր 28 («Առավոտ») |
Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի եղբորորդին՝ Հակոբ Մուրադյանը հայտարարել էր, որ իր հորեղբոր սպանության այսպես ասած կնքահայր է տեսնում Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին |
2013 Հոկտեմբեր 28 | Հրաչ Մուրադյանի իրավահաջորդի փաստաբան Մելանյա Առուստամյան համաձայն քննչական մարմինը ծառայողական պարտքի հետ կապված մեղադրանք է առաջադրել Արայիկ Պետրոսյանին, սակայն փաստաբանը կասկածում է, որ սպանությանը այլ անձիք էլ են մասնակցել. «Փորձագետի եզրակացությունը ինձ հիմք է տալիս ենթադրելու, որ հնարավոր է՝ մեքենայի մեջ գտնվել են մեկից ավելի անձիք, եւ որ կրակողը ոչ թե վարորդն է եղել, այլ մեքենայի մեջ նստած մեկ այլ անձը»։ Փաստաբանը կոչ արեց քննչական մարմնին և պետությանը կատարել իր պարտականությունը և բացահայտել սպանությունը օբյեկտիվ, բազմակողմանի քննության արդյունքում. «Անկախ այն բանից, գործը մտել է դատական փուլ թե ոչ, որոշ ժամանակ անց արդյունքներ չտեսնելու դեպքում դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան»: ՀՅԴ ԳՄ անդամները Հրաչ Մուրադյանի սպանության գործով հանդիպելու են գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ: |
2013 դեկտեմբեր 11 | Պռոշյանի գյուղապետի սպանության գործով ստեղծվել է համատեղ օպերատիվ- քննչական նոր խումբ: |
2014 Ապրիլ 2 | Մոմավառություն. Պռոշյանցիները ի նշան բողոքի փակեցին Աշտարակ-Երևան ճանապարհը |
2014 Ապրիլ 4 aztagdaily.com |
«Առաւօտ» –ի հարցումին պատասխանելով, որ ինչով կը բացատրուի այն փաստը, որ օր ցերեկով, գիւղի կեդրոնը կատարուած ոճիրը չի բացահայտուիր՝ արհեստավարժության պակաս կայ, թէ ցանկութիւնը կը բացակայի, Արմէն Ռուստամեան յայտնեց, որ եկու պարագաներն ալ ներկայ են՝ թէ՜ ցանկութիւն չկայ, թէ՜ արհեստավարժութեան պակաս կայ եւ ասիկա կը նշանակէ, որ իրենց օրով այս ոճիրը պիտի չբացահայտուի: |
2014 Ապրիլ 03 | ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը այցելել է Հրաչ Մուրադյանի տուն. ՛խոստացավ, որ աշխատելու են, առանց միտինգ անելու էլ, ցույց անելու էլ, իրենց գործն է, իրենք պիտի անեն, ինչը հնարավոր է՛։ |
2014 Նոյեմբեր 10 Yerkir.am |
Երբ են բացելու փակագծերը. Ինչու չի բացահայտվում Հրաչ Մուրադյանի սպանությունը. |
2015 Ապրիլ 01 | Մոմավառություն՝ ի հիշատակ Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի մահվան 2-րդ տարելիցին |
2015 Ապրիլ 01 | Հրաչ Մուրադյանի կնոջ Լարիսա Աղաբեկյանի բաց նամակը՝ Սերժ Սարգսյանին |
2015 Ապրիլ 02 | Սգո երթ գյուղապետարանի մոտից Զորաց Պանթեոն. Կարգախօս՝ հիշում ենք և պահանջում Մասնակիցների մեջ՝ Արծվիկ Մինասյան, Արմեն Ռուստամյան, Աղվան Վարդանյան. Րաֆֆի Հովհաննիսյան. Պանթեոնում խօսք առաւ Կիրո Մանոյան. Նա yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ընկեր Հրաչի սպանության բացահայտումն ի սկզբանե սխալ ուղղությամբ է տարվել: «Այն փաստը, որ մինչև հիմա չի բացահայտվել, վկայում է այն մասին, որ ճիշտ ուղղությամբ չեն գնացել: Նախկինում նրա նկատմամբ եղել է մահափորձ, այդ ուղղությամբ քննություն չի տարվել:Անհրաժեշտ է անցյալի դեպքերը ևս ուսումնասիրել»,- նշեց Մանոյանը: Հրաչ Մուրադյանի մարտական ընկեր Ռաֆիկ Ղազինյանն իր ելույթում նույնպես խորհուրդ տվեց ուսումնասիրել անցյալը: «Քննեք ընտրությունների ընթացքը և կգտնեք այն ճիվաղին` թուրքին, ով սպանեց Հրաչին աշխատավայրի դիմաց»: |
2015 հունիս 8 | ԱԺ քառօրյա նիստում երբ քննարկվում էր գլխաւոր դատախազի 2014 թ գործունեության հաշվետվությունը. ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը իր ելույթում նշեց որ զեկուցումում չներկայացվեցին համակարգային բնույթի խնդիրները: Պատգամավորը ոչ բավարար գնահատեց հանրային հնչեղություն ունեցող գործերի բացահայտմանն ուղղված՝ գլխավոր դատախազության գործողությունները: Նա մասնավորապես, անդրադարձավ Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտմանը՝ այն համարելով ոչ լիարժեք ու անբավարար: |
2015 հունիս 24 | Արայիկ Պետրոսյանի գործով վարույթը կարճվել է անբավարար ապացույցների պատճառաբանությամբ: |
2016 ապրիլ 1 | Զորաց Պանթեոնի հարակից տարածքում գիշերով կրակ վարվեց ի պահանջք իշխանությունների բացահայտելու Հրաչ Մուրադյանի սպանությունը Կարգախօսը՝ Չենք մոռանա, չենք ներիԱպրիլի 1-ի երեկոյան ժամը 20:00 Պռոշյանի գյուղապետարանի առջև հոծ բազմություն կար / ՀՅԴ Դրո Կանայան կոմիտեություն,ՀՅԴ Աբովյանի ՄԿ, տարբեր մարզերից մարտական և գաղափարական ընկերներ/, ովքեր իրենց խոնարհումն էին բերել՝ տականքի դավադիր գնդակից ընկած դաշնակցական ընկեր Հրաչ Մուրադյանի հիշատակին: Կատարվեց մոմավառություն և ծաղիկներ դրվեցին գյուղապետարանի դիմաց տեղադրված գրանիտե քարին, որտեղ թափվել էր անմեղ արյունը և որը պահանջ է երկար ու ձիգ հինգ տարիների |
2016 ապրիլ 2 | Պռոշյանի «Զորաց» պանթեոնում նրա շիրիմի մոտ մարտական ընկերները, Դաշնակցության տարբեր մարտական ջոկատների ազատամարտիկները հայտարարել են, որ այսօր, ցանկացած պահի պատրաստ են կանգնել հայ զինվորի կողքին՝ քանի որ Արցախյան ազատամարտից հետո կարգախոսը երբեք չի փոխվել՝ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է։ |
2 Ապրիլի 2018 www.yerkir.am |
Հրաչ Մուրադյանի մահվան 5-րդ տարելիցին Պռոշյան համայնքի Զորաց պանթեոնում էին հավաքվել նրա ընտանիքի անդամները, ընկերները, կուսակցական ընկերները և պարզապես գյուղացիներ: ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Եղիազարյանն էլ նկատեց որ այսօր Հրաչ Մուրադյանի սպանության գործը դեռևս բացահայտված չէ և նախաքննության փուլում է: «ՀՅԴ ԳՄ-ն հետևողական կլինի` շարունակելու պահանջել իշխանություններից` բացահայտել այս գործը ԱԺ պատգամավորական իր ֆրակցիայի միջոցով, նաև` հարցադրումներ անելով և ավելի մանրամասներ պահանջելով: Մի օր բացահայտվելու է, և մենք պետք է պայքարենք դրա համար»,- հայտարարեց նա: |
2018, Բելգիա | Հրաչ Մուրադյանի եղբայրը՝ Աբրահամ Մուրադյան Բելգիայում նամակ է հանձնում Նիկոլ Փաշինյանին: |
2018 Հունիս 25 | ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ պատգամավորական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը հանդիպում են ունեցել ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ։ Արթուր Դավթյանը վստահեցրել է նաև, որ հետևողական են լինելու գործի բացահայտման հարցում և տեղեկացրել է, որ արդեն իսկ համապատասխան հանձնարարական է տվել ոչ միայն գործող քննիչին, այլև ՀՀ ԿԱ ոստիկանությանը՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակելու համար: |
1 Հոկտեմբեր 2018 | 2013Թ․ ՍՊԱՆՎԱԾ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԳՈՐԾԸ ՎԵՐԱԲԱՑՎԵԼ Է Հրաչ Մուրադյանի եղբորորդին՝ Հակոբ Մուրադյանը, մեզ հետ զրույցում ասում է, որ գործը սառեցված վիճակում էր, իրենք մոտ մեկ ամիս առաջ բողոք են գրել ՀՀ գլխավոր դատախազություն, որ այն վերաբացվի։ «Հիմա գործը վերաբացել են, նոր քննություն է ընթանում։ Գլխավոր դատախազություն, քննչական ծառայություն, ամեն տեղ էլ դիմել ենք, ասել են, որ գործը վերաբացել են»,- |
2018 Դեկտեմբեր | Գործի քննությունը կասեցվել է նոր հանգամանքների բացակայության պատճառաբանությամբ |