ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Պատմություն, իրադարձություններ, գործիչներ

Զոհվելե չեմ վախնար, միայն՝ թուրքին ձեռքը մարմինիս չդիպչի

30 Ապրիլ 2019 «Զոհվելե չեմ վախնար, միայն՝ թուրքին ձեռքը մարմինիս չդիպչի»` սա «Արաբո» ջոկատի Մարտունաշենի գործողությունների հրամանատար, առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանակիր, ազատամարտիկ Սիմոն Աչիկգյոզյանի` «Դեդ»-ի միակ մտավախությունն էր պատերազմի օրերին:

Սիմոն Աչիկգյոզյանը ծնվել է 1939 թ. փետրվարի 6-ին Ռումինիայի Գալաց քաղաքում, նրա տոհմական բնօրրանը Արեւմտյան Հայաստանն էր: Հայրը` Հովհաննեսը, Եղեռնից հրաշքով էր փրկվել. նրա 86-հոգանոց գերդաստանից 78-ը զոհվել էին Դեր-Զորի անապատում: 1964թ. Հովհաննեսի ընտանիքը հայրենադարձվեց Խորհրդային Հայաստան, որտեղ Սիմոնը ավարտեց դպրոցն ու ընդունվեց Երեւանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետ:

«1960 թ ավարտեց համալսարանը եւ ընդունվեց ՀԽԱՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտ` աշխատելու: Օգտակար հանածոների բաժնի ավագ գիտաշխատող էր, աշխատեց կարեւոր հանքային շրջաններում եւ զբաղվեց հանրապետության գունավոր եւ ազնիվ մետաղների հանքավայրերի հեռանկարային ուսումնասիրությամբ, շուրջ 20 տարի ուսումնասիրեց Զանգեզուրի հանքավայրերը: Ընկերների հետ կազմեց մի շարք շրջանների ոսկու հանքավայրերի երկրաբանական եւ կանխատեսումային քարտեզներ, որոնք այսօր օգտագործվում են տարբեր երկրաբանների կողմից, ավելի քան 70 գիտական աշխատանքների հեղինակ էր: Սակայն մեզ հիացնում էր ոչ միայն նրա գիտական տաղանդը, այլեւ` մարդկային որակները»,-ասաց ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի փոխտնօրեն Ռաֆայել Մելքոնյանը: Նա նշեց, որ 1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո Սիմոնը աղետի գոտում ղեկավարել է երկրաշարժաբանների միջազգային ջոկատը:

1989 թ. Սիմոն Աչիկգյոզյանն արդեն «Արաբո» կամավորական ջոկատում էր, որին անդամագրվեց որդու` Հովհաննեսի հետ. «Ես ամեն ինչում փորձում էի նմանվել հորս, նույնիսկ երկրաբան դարձա` հետեւելով նրա օրինակին: Նա ինձ վստահում էր, անգամ դպրոցական տարիքում նրա հետ հաղթահարում էի ցանկացած երկրաբանական երթուղի: Ուստի բնական էր, որ միասին ներկայացանք ՀԱԲ ու անդամագրվեցինք սահմանների պաշտպանության գործին»,- պատմում է որդին:

Սակայն որդու եւ հոր ճանապարհները բաժանվեցին, երբ վերջինս որոշում կայացրեց ստանձնել Մարտունաշենի պաշտպանության ջոկատի հրամանատարությունը: Մարտունաշենում կռիվն անխուսափելի դարձավ. 1991թ.-ի խորհրդային բանակը ադրբեջանական օմօնի հետ միասին հարձակվել էր Մարտունաշենի եւ Գետաշենի վրա` նպատակադրված ոչնչացնելու ոչ միայն գյուղերը` այլեւ ժողովրդին: Արցախը հայաթափելու «Օղակ» գործողությունը կանխելիս Սիմոն Աչիկգյոզյանը զոհվեց (1991թ. ապրիլի 30) : Ազատամարտի վետերանների «Արաբո» ՀԿ-ի խորհրդի նախագահ, «Արաբո» ջոկատի ենթահրամանատար Կարեն Ղազարյանն ասում է` վիրավոր հրամանատարը կփրկվեր, եթե համաձայներ, որ իրեն էլ մյուս վիրավորի հետ հանեինք կրակի տակից:

«Ես թշնամուն կպահեմ, մինչեւ վիրավորին հանեք»,- ասել է Սիմոնը ու շարունակել կրակելն ու երգել «Վաղուց եմ ուխտել կռվել ու մեռնել» երգը: «Քիչ քաջեր կան, որ իրենց կյանքը զոհելու ժամանակ երգել են հայրենասիրական երգեր, դրանցից էր Սիմոն Աչիկգյոզյանը»,-նշում է Կարեն Ղազարյանը, ապա ավելացնում, որ մինչ մահը Սիմոնը հասցրել էր գյուղի բնակչությանը հեռացնել մոտակա անտառներ. «Միայն չհասցրեց իմանալ, որ փրկված վիրավոր զինվորը իր սանն էր` արթիկցի Մկրտիչը»:

Կ.Ղազարյանի խոսքով` իրենք Ս. Աչիկգյոզյանին հարգանքով էին «Դեդ» ասում, քանի որ նա միշտ ջոկատի երիտասարդներին հետ էր պահում առաջին գծից, ասելով` «Ես ոչ մեկիդ մահը չեմ ուզում տեսնել, ինչ լինում է, թող ինձ լինի»:

https://youtu.be/iq6-5cmYUDk

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այցելություն ՀԱԵ Ֆրանսիայի Հայոց թեմ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի

02 Դեկտեմբեր 2025
Ալմելոյում կայացել է ՀՅԴ Հայ դատի Եվրո

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 29-ին և 30-ին Ալմե

01 Դեկտեմբեր 2025
Խմբագրական. Փաշինեանի փարիրսեցիութիւնը

Հայաստանի հոգեւոր եւ ազգային կեանքի վերջին օրերի իրադարձութիւնները վկայում են

01 Դեկտեմբեր 2025
Պարզապես լինել տրոյական ձի

Ու հիմա, ինքնաարդարացման ճիգի մեջ, 26 տարվա հեռվից հանկարծ մտքի պայծառացումով

30 Նոյեմբեր 2025
Խմբագրական. Կենսունակ Պետութիւն․Աղբալե

Ազգային գաղափարախօսութեան շուրջ համախմբուած հասարակութիւնն է, դարձեալ ըստ Աղբա

29 Նոյեմբեր 2025
Հ.Մ.Ը.Մ.-«Ֆրանս»ի մարզաշակութային համ

Շաբաթ, 22 Նոյեմբեր 2025-ը այսուհետեւ իր յատուկ տեղը պիտի ունենայ Հ.Մ.Ը.Մ.ի տօն

28 Նոյեմբեր 2025
Սա մաքրվելու, ջրեր զուլալելու, թացը չո

Տարիներ հետո պատմաբանները Հայաստանի այս շրջանի մասին կգրեն, որ Արցախը հանձնած,

27 Նոյեմբեր 2025
Համընդհանուր վտանգ, համազգային դիմագրա

6. Եւ միւս կողմից ունենք այսպէս ասած՝ շւարած-սպասողական Սփիւռք, միաժամանակ մտա

27 Նոյեմբեր 2025
Խմբագրական. ԵՈՒՆԵՍՔՕ-ի Մէջ Մշակութային

Պարզ է, որ նման համաշխարհային նշանակութիւն ունեցող կառոյցներու մէջ ընտրութիւնն

27 Նոյեմբեր 2025
Խմբագրական. «Խաղաղութիւն»՝ վաճառքի հա

Այս համատեքստում կարեւոր է յատկապէս գիտակցել այն իրողութիւնը, որ այս ամէնը Զել

26 Նոյեմբեր 2025
Ծախողը, գնողը եւ զոհերը…

Եւրոպացի ժողովուրդները կանդրադառնա՞ն արդեօք, որ այս ընթացքով, իրենց ղեկավարներ

26 Նոյեմբեր 2025
Ազդեցության գործակալները, Բաքվից վերադ

«Ադրբեջանը, Ալիեւի վարչակազմը պետք է իմանա՝ ինքը ում հետ հանդիպել է, դրանք հայ

26 Նոյեմբեր 2025
Կրակի բռնկումը պատահական չէ

Մի քանի օր է, ինչ Տավուշի մարզում, Գեղարքունիքի մարզում հրդեհները մոլեգնում են

26 Նոյեմբեր 2025
Մենք ունենք մեկ թիրախ, դա այսօրվա այս

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր՝ նոյեմբերի 26–ին, Ազգային ժող

26 Նոյեմբեր 2025
Սահմանադրութիւնը Գինի Չէ՛, Ո՛չ Ալ Հեղո

Ճարպիկի ու խորամանկի պատմուճան հագած՝ ան հպանցիկ անդրադարձաւ Արցախի փշոտ հարցի

26 Նոյեմբեր 2025
Ո՞վ Կը Քաղաքականացնէ Եկեղեցին

Ստեղծուած անիրաւ տագնապի սկզբնաւորութեան Նիկոլ Փաշինեան կը ծրագրէր ժողովրդային

26 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Լրացուցիչ Յայտարարութիւններ Եւ

Իսրայէլի իրականացուցած գործողութիւնները Հըզպալլայի կեդրոններու եւ պատասխանատու

26 Նոյեմբեր 2025
Հայաստանը վճարում է ամերիկյան հանրային

Ավելի կարևոր է, որ «Սպիտակ փաստաթուղթը» խեղաթյուրում է Հայաստանի Սահմանադրութ

25 Նոյեմբեր 2025
Ադրբեջանի իրական նպատակը ոչ թե խաղաղու

Արցախի ԱԺ նախկին փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ն

25 Նոյեմբեր 2025
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորն

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանը, Աննա Գրիգորյանը,

25 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company