Եթե չունենայինք հոկտեմբերի 2, այս ապօրինի վարքագիծը չէր շարունակվի
03 Մայիս 2019
Yerevan.Today-ի «Խոսքի ազատություն» հաղորդաշարի՝ մայիսի 2-ի հյուրը ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի անդամ, մասնագիտական ոլորտային հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանն է։
Որքանո՞վ են Հայաստանում պաշտպանված աշխատողների իրավունքները։ 2018 թվականի հոկտեմբերի 2-ին հրապարակային ազատելով աշխատանքից, կառավարության ղեկավարը խախտե՞լ է նախարարների իրավունքները։ Գործող վարչապետը հայտարարում է 51 հազար նոր աշխատատեղի մասին, նախկին վարչապետը՝ 71 հազար փակված աշխատատեղերի մասին․ ո՞ր ոլորտումն են բացվածները և որտե՞ղ՝ փակված աշխատատեղերը։ Ինչպե՞ս են ընթանում կառավարության օպտիմալացումները և ի՞նչ խախտումներ են արձանագրվում դրանցում։ Ի՞նչ պատկեր ունենք Հայաստան ներդրումների մասով և ի՞նչ վիճակում է վարչապետի հայտարարած ներդրումային բումը։