Կանադայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի Արեւմտյան շրջանի ներկայացուցիչը հանդիպել է Կանադայի վարչապետի հետ
03 Հունիս 2019 Հունիսի 1-ին Կանադայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի Արեւմտյան շրջանի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Հակոբյանը Կանադայի Ազատական կուսակցության պատգամավոր Թերի Բիչի հրավերով մասնակցեց վերջինիս նորաբաց գրասենյակում տեղի ունեցած «Բարեկամների եւ աջակիցների հավաքին», որտեղ ներկա էր նաեւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոն:
Հավաքի ժամանակ Տեր-Հակոբյանն առանձնազրույց է ունենեցել վարչապետ Թրուդոնի հետ և շնորհակալություն հայտնել Հայաստան կատարած այցելության եւ Հայաստանում ժողովրդավարության հաստատմանն ուղղված նրա ցուցաբերած աջակցության համար: Նա նաեւ անդրադարձել է Արցախի ինքնորոշման իրավունքի հարցին:
Տեր-Հակոբյանը հրավիրել է Թրուդոնին առաջիկա ընտրութիւնների ժամանակ այցելել Վանկուվերի, Տորոնտոյի եւ Մոնրեալի հայ կենտրոններ:
yerkir.am